• Armenianeconomy.com

ՀԾԿՀ իրավաբանական վարչության ղեկավար. Ձեռնարկատերերը պետք է վճարեն նոր սակագնով

03 սեպտեմբերի 2015 | Էներգետիկա, Տնտեսություն | Цитата

Հայաստանում գործող բիզնեսը այսպես, թե այնպես պարտավոր է էլեկտրաէներգիայի դիմաց նոր սակագնով վճարել: Այս մասինNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի իրավաբանական վարչության ղեկավար Սեդա Շահինյանը:
Ըստ նրա՝ նոր սակագնով աշխատելու համար ՀԷՑ-ի եւ ձեռնարկատիրոջ միջեւ նոր պայմանագրի ստորագրման անհրաժեշտություն էլ չկա, քանի որ ՀԾԿՀ-ն իր որոշումն ընդունել է արդեն, եւ այն ուժի մեջ է մտել օգոստոսի 1-ից:
«Այլ հարց է բիզնեսի տարբեր շրջանակների սուբսիդավորման մեխանիզմները, սակայն դա մեր գործառույթների մեջ չէ, այն կարգավորում է կառավարությունը»,-ասաց էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը հաստատած հանձնաժողովի իրավաբանական վարչության ղեկավարը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին ՀՀ կառավարության նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի սակագնի սուբսիդավորումը ազգաբնակչության համար, 1 կիլովատի դիմաց 6,93 դրամի չափով: Նույնչափ սուբսիդիա կստանան նաեւ մանր ձեռնարկատերերը (ամսական 0,38 կիլովատից մինչեւ 500 կիլովատ սպառող ձեռնարկությունները սուբսիդիա կստանան 250 կիլովատի դիմաց: Մյուս ձեռնարկատերերը ստիպված պետք է վճարեն նոր սակագնով:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն