«Լայնածավալ աշխատանքներ են տարվում զբոսաշրջության զարգացման ուղղությամբ»

31 օգոստոսի 2015 | Զբոսաշրջություն | Цитата

ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը վստահեցնում է, որ զբոսաշրջությունը մեր երկրում գնալով զարգանում է: Զբոսաշրջության վարչության պետը հավաստիացնում է, որ ամեն ինչ արվում է ոլորտը զարգացնելու, մրցունակ դարձնելու համար. «Դա նշանակում է ենթակառուցվածքների բարելավում, ծառայությունների որակական աճ, մարդկային ռեսուրսների զարգացում, երկրի հասանելիության բարձրացում, երկիրը միջազգային շուկայում ավելի ճանաչելի դարձնելու հնարավորություն, առավել արդյունավետ մարկետինգային քաղաքականության վարում»,- ասում է Մ. Ապրեսյանը՝ ընդգծելով, որ այս ուղղություններով լայնածավալ աշխատանքներ են տարվում:
Նրա փոխանցմամբ՝ 2014 թվականին 1 միլիոն 200 հազար զբոսաշրջային այցելություն է գրանցվել մեր երկրում: Սա 11.3%-ով գերազանցում է 2013-ի ցուցանիշը: Ինչ վերաբերում է այս տարվան, առայժմ միայն երկրորդ եռամսյակի տվյալն է հայտնի. «Ունեցել ենք ավելի քան 256 հազար զբոսաշրջիկ, որը 1.8%-ով ավելին է, քան նախորդ տարվա երկրորդ եռամսյակի ցուցանիշը»,- տեղեկացնում է Մ. Ապրեսյանը: 


aravot.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն