Մինչև 25 տարեկանը հայր դառնալը մեծացնում է վաղաժամ մահվան վտանգը

10 օգոստոսի 2015 | Առողջապահություն | Цитата

Ֆինն սոցիոլոգները պարզել են, որ երբ 25 տարին չբոլորած տղաները հայր են դառնում, ապա նրանց մոտ մեծացնում է միջին տարիքում մահանալու վտանգը։ Վաղաժամկետ հայրության սթրեսը և ընտանիքը  պահելու հետ կապված անհրաժեշտ ֆինանսական դժվարությունները լրջորեն ազդում են երիտասարդ տղամարդկանց առողջության վրա։ Մահվան հիմնական պատճառներն են սրտանոթային հիվանդությունները և ալկոհոլի չարաշահումը։
Գիտնականներն ուսումնասիրել են 1940-1950 թթ-ին Ֆինլանդիայում  ծնված 45-ից մինչև 55 տարեկան ավելի քան 30,000 տղամարդկանց։ Նրանք պարզել են, որ այս տաս տարիների ընթացքում կյանքից հեռացել է ուժեղ սեռի յուրաքանչյուր 20–րդ ներկայացուցիչը։
Ընդ որում, 22 տարեկանում հայր դարձած տղաների մոտ մահվան ռիսկը 26%-ով ավելի բարձր է, քան նրանց, ովքեր հայրության ուրախությունը զգացել են 25 տարեկանում, իսկ 22-24 տարեկան տղաների մոտ 14% է։
Մինչդեռ ավելի ուշ տարիքում հայր դարձած տղամարդիկ գտնվում են մահվան ամենացածր ռիսկային գոտում։.
Այն տղաները, ովքեր իրենց առաջնեկի ծնվելը տեսել են 30-44 տարեկանում, նրանց մոտ 45-ից 54 տարեկանում մահանալու ռիսկը նվազել է 25% -ով, նրանց համեմատ, ովքեր հայր են դարձել 25 կամ 26 տարեկանում:

«Երիտասարդ տարիքում երեխաների դաստիրակությունը քրտնաջան աշխատանք է, և շատ կարևոր է, որ ընտանիքի անդամները և առողջապահության ոլորտի մասնագետներն ընդունեն, որ այս շրջանում աջակցության կարիք ունեն ոչ միայն երիտասարդ մայրերը, այլ նաև ինչպես պարզվեց, երիտասարդ հայրերը», - ասել է հետազոտության առաջատար մասնագետ  Էլինա Էյնին։

newsland.com
Թարգմանությունը «Մեդիաինֆորմ» լրատվական գործակալության 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն