Հայաստանում մասնագիտացված հատուկ մաքսատներ կստեղծվեն։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվել է օգոստոսի 6-ի Կառավարության նիստում։
Ինչպես նիստում հայտարարել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը, պլանավորվում է ստեղծել ավտոփոխադրամիջոցների, ենթաակցիզային ապրանքների, միջազգային փոստային ծանրոցների, միջազգային թանկարժեք փոխադրումների ձեւակերպման, ինչպես նաեւ տարածքային մաքսատներ՝ Իրանի հետ սահմանին (Մեղրի), Վրաստանի սահմանին (Բագրատաշեն, Այրում, Գոգավան, Բավրա), ինչպես նաեւ Արարատի մարզային մաքսատունը։
Տարածքային եւ մասնագիտացված մաքսատները ստեղծվում են «Մաքսային կարգավորումների մասին» օրենքի շրջանակներում։ Բացի այդ ԵՏՀ նորմատիվների համաձայն՝ իրավաբանական անձանց համար թանկարժեք քարերի եւ մետաղների տարածաշրջանային մաքսատուն է համարվում գրանցման վայրի մաքսատունը, իսկ ֆիզիկական անձանց համար՝ ըստ տարածաշրջանի կամ ելումուտի վայրի։
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться