Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքի ծավալի աճը 9 ամսում 10,5% է կազմել ԱՊՀ երկրներում գրանցված 1,9% անկման պարագայում

Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքի ծավալի աճը 9 ամսում 10,5% է կազմել ԱՊՀ երկրներում գրանցված 1,9% անկման պարագայումՀայաստանում գյուղատնտեսական արտադրանքի ծավալի աճը 2012 թվականի հունվար–սեպտեմբերի ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 10,5% է կազմել, այն դեպքում, որ ԱՊՀ երկրներում միջինը 1,9% անկում է գրանցվել, տեղեկանում ենք ԱՊՀ վիճակագրական կոմիտեի կայքից։

Ըստ կոմիտեի տվյալների, Հայաստանն այդ ցուցանիշով առաջինն է ԱՊՀ երկրների շարքում։ Հայաստանին հաջորդում է Տաջիկստանը, որտեղ ագրոտնտեսությունը ինն ամսում 9,8 տոկոս աճ է գրանցել, այնուհետև' Ուզբեկստանը' 7.1 տոկոս աճով։

Ադրբեջանում գյուղատնտեսական արտադրանքի ծավալի աճը 6.3 տոկոս է կազմել, Բելառուսում' 5 տոկոս, Ղրղզստանում' 2 տոկոս։

2012 թվականի հունվար–սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշի 21.6 տոկոս անկում է գրանցվել Մոլդովայում, իսկ Ղազախստանում' 8.4 տոկոս, Ուկրաինայում' 4.6 տոկոս, Ռուսաստանում' 2.3 տոկոս անկում։

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն