Մոնոպոլիստ են, եւ հարկեր քիչ են վճարում

30 հուլիսի 2015 | Հարկային-մաքսային | Цитата

ՀՀ պետեկամուտների կոմիտեի` առաջին 1000 հարկատուների եւ նրանց վճարած հարկերի մասին երեկ հրապարակած տեղեկանքից պարզ է դառնում, որ որքան աճում են մոնոպոլիստների եկամուտները, այնքան նվազում են նրանց վճարած հարկերը:

Մասնավորապես. այս տարվա առաջին կիսամյակում բանանի ներկրման մոնոպոլիա ունեցող «Քեթրին» ընկերությունը վճարել է 533 միլիոն դրամի հարկ այն դեպքում, երբ անցած տարվա նույն ժամանակահատվածում վճարել էր 849 միլիոն: Շաքարավազի եւ բազմաթիվ այլ ապրանքների շուկայում մոնոպոլիա ունեցող «Ալեքս գրիգ» ընկերությունը այս տարվա առաջին կիսամյակում վճարել է 8.6 մլրդ դրամ անցած տարվա 9.6 մլրդ դրամի դիմաց:

Խնդիրն այն է որ անցած տարվա համեմատ նշված ապրանքների միջազգային գները կտրուկ նվազել են, սակայն ներքին շուկայում դրանք թանկացել են, ինչը ուղղակիորեն ենթադրում է, որ վերը նշված ընկերությունների շահույթները շեշտակի աճել են: Այսինքն նրանք ավելի էժան գներով են ձեռք բերում այդ ապրանքները բայց ավելի թանկ վաճառում Հայաստանում:

Հիշեցնենք, որ «Քեթրինը» կապվում է ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանի (Քեթրինի Միհրան) անվան հետ, իսկ «Ալեքս Գրիգը»` ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ Սամոյի) հետ: Նրանք երկուսն էլ հերքում են իրենց կապը բիզնեսի հետ: Հավատում ենք անվերապահորեն:

armtimes.com

 

Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն