ՀԱԷԿ-ի 1-ին բլոկը հարկավոր է վերջնականապես փակել

27 հուլիսի 2015 | Էներգետիկա | Цитата

Հայկական ԱԷԿ-ի 1-ին բլոկը հարկավոր է վերջնականապես փակել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց «Արմատոմ ԳՀԻ» գլխավոր տնօրեն Վահրամ Պետրոսյանը:

Քանի որ երկրի ատոմային էներգետիկայի օրակարգի գլխավոր խնդիրը շարունակում է մնալ նոր էներգաբլոկի կառուցումը, առաջին էներգաբլոկի շուրջ ակտիվ քննարկումներ չեն տարվում:

«Բայց ապագայում այդ հարցը, հնարավոր է, դիտարկվի, քանի որ ներկայում առաջին էներգաբլոկը, այսպես ասած, սառեցված ռեժիմում է: Իսկ դրա ամբողջական փակման համար լրացուցիչ աշխատանքներ են անհրաժեշտ»,- հայտարարեց Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ Սպիտակի երկրաշարժից հետո՝ 1989 թվականի փետրվար-մարտին, Հայկական ԱԷԿ-ի երկու էներգաբլոկներն էլ կանգնեցվեցին: Առաջին բլոկի շոգեգեներատորի մասնաշենքից մետաղի նմուշներ վերցրեցին: Դրանից հետո՝ 1995 թվականի նոյեմբերին, սկսեց գործել միայն 2-րդ էներգաբլոկը:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն