Հայաստանում 2012-ի նոյեմբերին հոկտեմբերի համեմատ առաջին և բարձր տեսակի հացի գներն աճել են 0,4 տոկոսով

10 դեկտեմբերի 2012 | Ֆինանսներ և բանկեր | Цитата

Հայաստանում 2012-ի նոյեմբերին հոկտեմբերի համեմատ առաջին և բարձր տեսակի հացի գներն աճել են 0,4 տոկոսովԻնչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, 2012թ. նոյեմբերին 2011թ. նոյեմբերի համեմատ հացամթերքի ապրանքախմբում արձանագրվել է 10.7%, իսկ 2012թ. հոկտեմբերի համեմատ' 0.6% գնաճ:

Վերջինս մեծապես պայմանավորվել է բրնձի'0.9%, սպագետտիի' 1.7%, հացահատիկի' 1.8%, ոլոռի' 2.0%, առաջին և բարձր տեսակի ալյուրների' համապատասխանաբար 1.2% և 2.3%, մակարոնեղենի' 3.1%, լոբու'3.8%, սպիտակաձավարի' 5.2% գնաճով:

2012թ.նոյեմբերին հոկտեմբերի համեմատ առաջին և բարձր տեսակի հացերի գներն աճել են 0.4%-ով, ձավարինը' 0.4%-ով, լավաշինը' 0.5%-ով:

Հանրապետության դիտարկված 9 քաղաքներում 2012թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ արձանագրվել է հացամթերքի 0.1-3.3% գնաճ, մեկում' 0.6% գնանկում, մեկում էլ պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

Մայրաքաղաքում հացամթերքի գներն աճել են 0.3%-ով:

Աղբյուրը՝ www.panarmenian.net


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն