Մոտ 400 մլն դրամ է ներդրվել Հայաստանի մարզերում նոր ամբուլատորիաների կառուցման նպատակով

08 հուլիսի 2015 | Առողջապահություն | Цитата

Հայաստանի մարզերում նոր ամբուլատորիաների շենքերի կառուցման նպատակով ներդրվել է 397 մլն դրամ, առաջիկայում լրացուցիչ կներդրվի ևս շուրջ 300 մլն դրամ, հաղորդում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Այս պահին պահին շահագործման են հանձնվել նոր ամբուլատորիաներ Տավուշի, Լոռու, Արարատի և Արմավիրի մարզերում։ 

«Այս ամիս կսկսվեն Արագածոտնի մարզի Բյուրական, Լոռու մարզի Ուռուտ, Վայոց ձորի մարզի Շատին, Արարատի մարզի Մխչյան և Լանջազատ համայնքների ամբուլատորիաների նոր շենքերի կառուցման աշխատանքները, որոնք կավարտվեն 2016թ. առաջին եռամսյակում»,– նշվում է հաղորդագրության մեջ: 

Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից նշել են, որ Տավուշի մարզի Բերդավանի ամբուլատորիան և Արմավիրի մարզի Մեծամորի ԲԿ-ի պոլիկլինիկական հատվածը վերաբացվել են հիմնանորոգումից և ժամանակակից սարքավորումներով հագեցվելուց հետո։

Հիմնանորոգման և շինարարական աշխատանքներն իրականացվել են «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի երկրորդ փուլի լրացուցիչ ֆինանսավորման ընթացքում տնտեսված միջոցների հաշվին։ (1 դոլարը` 474,39 դրամ)։-

arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն