• Armenianeconomy.com

Հայաստանում գործազուրկների թիվը նվազել է 10,8%-ով՝ կազմելով 62,7 հազար մարդ. Զբաղվածության պետական ծառայություն

08 դեկտեմբերի 2012 | Մարքեթինգ, Աշխատաշուկա | Цитата

Հայաստանում գործազուրկների թիվը նվազել է 10,8%-ով՝ կազմելով 62,7 հազար մարդ. Զբաղվածության պետական ծառայությունՀայաստանում 2012 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ, 2011թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում գործազուրկների թիվը կրճատվել է 10,8 տոկոսով՝ կազմելով 62,7 հազար մարդ, տեղեկացրեց Զբաղվածության պետական ծառայության պետ Սոնա Հարությունյանը:

Գործազրկության պաշտոնական տվյալները վերաբերում են այն անձանց, ովքեր գրանցվալ են զբաղվածության տարածքային կենտրոններում:

«Միաժամանակ աշխատանք փնտրող անձանց քանակը կազմել է 73 հազար մարդ, ինչը 13,4 տոկոսով պակաս է 2011թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից (69,5 հազ.)»,- ասաց Հարությունյանը:

Նա նշեց, որ Հայաստանի զբաղվածության պետական ծառայությունը աշխատանքի շուկայի հետազոտություն է անցկացնում միջազգային մեթոդիկայով, ինչի հիման վրա հրապարակում է նաև գործազրկության իրական մակարդակը:

Հարությունյանը տեղեկացրեց, որ բարձր է մնում կանանց շրջանում գործազրկության մակարդակը՝ գործազուրկների ընդհանուր թվի (45,7 հազ.) 72,9 տոկոսը, գործազուրկների ընդհանուր թվի (13,3 հազ.) 21,2 տոկոսը կազմում է երիտասարդությունը:

Ծառայության ղեկավարը նշեց, որ 2012թ.-ի ընթացքում աշխատանքի է տեղավորվել աշխատանք փնտրող 10400 մարդ: Նոյեմբերի ընթացքում այդ ցուցանիշն աճել է 2,2 տոկոսով՝ կազմելով 1125: Աշխատանքի ընդունվածների շրջանում մեծ մասը կազմում են կանայք՝ 6054:

«Զբաղվածության պետական ծառայության կողմից նոյեմբերին 1868 թափուր աշխատանքի տեղ է ներկայացվել, ինչը 7,4 տոկոսով (1739) գերազանցում է նախորդ ամսվա նույն ցուցանիշը»,- նշեց Հարությունյանը:

Ըստ նրա՝ աշխատանքի շուկայում առավել շատ պահանջարկ ունի բժշկի (մարզերում), մարքեթոլոգի, տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների, գանձապահի, էլեկտրիկի, խառատի, կարողի, վարորդի, վաճառողի, խոհարարի, մատուցողի, հացթուխի, դեղագործի, ինչպես նաև բանվորական մասնագիտությունները:

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն