Կառավարությունը չի կարող երաշխավորել, որ տրանսպորտի ուղեվարձը չի թանկանա

ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում խոսելով «Ակցիզային հարկի» մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագծից՝ նշեց, որ օրինագծով խոսքը չի գնում լայն սպառման ապրանքների մասին:

Միայն, ըստ նրա, բարձրանալու են ծխախոտի ու օղու ակցիզային հարկերը, իսկ այդ ապրանքների պահանջարկը մեծ չէ: 

«Ծխախոտը և օղին այն ապրանքները չեն, որոնք պետք է համեմատել գնողունակության հետ»,- ասաց փոխնախարարը:

Անդրադառնալով սեղմված գազի և բենզինի ակցիզային հարկի բարձրացմանը՝ Վ. Միրումյանն ասաց, որ Հայաստանն աշխարհում առաջին տեղն է գրավում սեղմված գազի սպառման ցուցանիշով: 

«Որևէ տրամաբանություն չկա հարկել վառելիքի մի տեսակ, օրինակ, բենզինը, բայց չհարկել այն վառելիքի տեսակը, որը շուկայում բավական մեծ տեսակարար կշիռ է կազմում: Մանրամասն հաշվարկներ ունենք, և առաջարկվող չափը 8.3 դրամ է մեկ խմ գազի համար, այդ բարձրացումը շուկայում որևէ ցնցում չի կարող առաջացնել և սպառման ծավալների էական կրճատման չի կարող բերել: Սպառման ծավալների հնարավոր կրճատումը կարող է լինել 1.7 տոկոս»,- նշեց նա:

Նրա խոսքերով՝ գազի թանկացումը չի կարող ազդել նաև հասարակական տրանսպորտի ուղեվարձի բարձրացման վրա: «Չի կարող ազդել, քանի որ ոլորտում կա բավարար մրցակցություն, կան 360 ավտոգազալցակայաններ, և դրանց թիվը տարեցտարի աճում է»,- ասաց փոխնախարարը:

Միաժամանակ Վ.Միրումյանը նշեց, թե կառավարությունը չի կարող երաշխավորել, որ տրանսպորտի ուղեվարձը չի թանկանա: «Ի՞նչ է նշանակում երաշխավորել, մենք ասում ենք՝ հաշվարկները ցույց են տալիս, որ ասել՝ ակցիզային հարկ կիրառեցիք, այդ չափով պետք է գինը թանկանա, դա տեղին չէ: Ինչո՞ւ, որովհետև կարող է և չթանկանալ»,- ընդգծեց փոխնախարարը՝ հավելելով, որ շուկայում էական ցնցումներ չեն կարող լինել:

Հարցին, թե եթե հասարակական տրանսպորտի ոլորտում գործող կազմակերպություններն ուղեվարձի թանկացման հայտեր ներկայացնեն, կառավարությունը կկարողանա՞ կանխել ուղեվարձի թանկացումը, ֆինանսների փոխնախարարը պատասխանեց, որ տրանսպորտի թանկացման տեսակետից հարցը քննարկվել է, և գազի մասով հարկի 8.3 դրամ թանկացումը չի կարող հանգեցնել վաճառվող գազի գնի թանկացմանը:

Վ.Միրումյանը նշեց նաև, որ բենզինի մասով էլ տեղի է ունենում ինդեքսավորում, վերջին տասը տարիների ընթացքում Հայաստանում բենզինի գները թանկացել են, բայց ակցիզային հարկը չի բարձրացել:

«Մենք մասնակիորեն փախհատուցում ենք ակցիզային հարկի չափը, որը ժամանակին չենք հավաքագրել: Մենք պատրաստ ենք քննադատություններին դիմակայել՝ հիմանվորված հաշվարկներ ներկայացնելով: Մենք պատրաստ ենք ներկայացնել մեր վերլուծությունները: Իսկ ո՞վ ասաց, որ գազալցակայանների տնտեսվարողներն այդ թանկացումը չեն կարող կատարել իրենց շահույթների հաշվին: Մրցակցությունը պետք է թելադրի, որ չկատարեն»,- ասաց Վ.Միրումյանը:

Հարցին, թե արժե՞ 9 մլրդ դրամ ավելի հավաքագրումներ անելու համար բարձրացնել ակցիզային հարկի դրույքաչափն ու սոցիալական այս լարված իրավիճակում գնաճ թույլ տալ երկրում, ֆինանսների փոխնախարարը պատասխանեց, թե ինչքան էլ ասեն՝ 9 մլրդն էական չէ, սակայն, ըստ իրենց՝ ցանկացած գումար էական է:

panorama.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն