Ընդամենը երկու տարվա ընթացքում Հայաստանում հոսանքը թանկացել է 1.6 անգամ

18 հունիսի 2015 | Էներգետիկա | Цитата

Եվ այսպես, ընդամենը երկու տարվա ընթացքում Հայաստանում բնակչության համար էլեկտրաէներգիան թանկացել է 1.6 անգամ: Ցերեկային սակագինն աճել է 62.6%-ով, գիշերայինը՝ 55.1%-ով: Եվ հիմա սպառողները ստիպված կլինեն նոր սակագին վճարել:

Հայտնի է, որ Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 17-ին հաստատել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը՝ երկնիշ աճով: Ցերեկային սակագինն աճել է 16.6%-ով, գիշերայինը՝ 21.8%-ով: Բացարձակ արտահայտությամբ երկու սակագինն էլ ավելացել են նույն մեծությամբ. 1կՎտ/ժ-ը՝ 6.93 դրամով:

Իհարկե, մենաշնորհայնատիրոջ՝ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության հայտում այլ թվեր էին. 1կՎտ/ժ-ի դիմաց՝ 17 դրամ: Սակայն բազմաթիվ անկախ փորձագետներ, ինչպես նաեւ շարքային քաղաքացիները, չէին կասկածում, որ հայտում ակնհայտորեն բարձր թիվ է ներկայացվել՝ հետագայում Հանձնաժողովին այն «շտկելու» հնարավորություն տալու համար: Սակայն այդքանով կարգավորող մարմնի եւ մոնոպոլիստի միջեւ «անզիջում պայքարը» չավարտվեց:

Պարզվում է՝ ընկերության ղեկավարությունը՝ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի գլխավորությամբ, «դժգոհ է» Հանձնաժողովի որոշումից: Եվ նույնիսկ սպառնում է հեռանալ Հայաստանից: Այն Հայաստանից, որը երեք տարի առաջ ՀԷՑ-ը ճանաչեց «հանրային ծառայությունների ոլորտի լավագույն ընկերություն»:

Հիշեցնենք, որ այս «Ազգային մրցանակը» շնորհվեց Հայաստանի բնակչության շրջանում ընտրովի հարցման արդյունքներով, որն անցկացրել էր հայտնի «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնը: Հետաքրքիր մանրուք. հաղթողի մասին բազմաթիվ գովեստների շարքում նշվեց, որ ՀԷՑ-ի գործունեությունը, իբր, կարող է օրինակ ծառայել ոչ միայն Հայաստանում, այլեւ հաղթողի հայրենիքում, այսինքն՝ Ռուսաստանում գործող ընկերությունների համար:

Բայց մեր հյուսիսային հարեւանի մոտ գոյություն ունի սակագնային համակարգ, որն էականորեն տարբերվում է Հայաստանում կիրառվողից: Չնայած այնտեղ գործունեություն է ծավալում նույն ՌԱՕ «ԵԷՍ Ռոսիա»-ն, որի դուստր ձեռնարկությունն է ՀԷՑ-ի սեփականատեր «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը:

Սմբատ Գրիգորյան


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն