Պետությունը սահմանափակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության միջին աշխատավարձը, որը ներառված է էլեկտրաէներգիայի սակագնում: Այս մասին, այսօր՝ հունիսի 17-ին, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում հայտարարել է Հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը՝ ներկայացնելով ՀԷՑ-ի հայտը:
Ընկերությունն առաջարկում է սակագնի մեջ ՀԷՑ-ի միջին աշխատավարձը սահմանել ամսական 240 դրամը: Այդուհանդերձ, Բաղրամյանի խոսքով, նշված մեծությունը վերաբերում է միայն էներգետիկ ոլորտին, մինչդեռ հաշվարկը պետք է հիմնված լինի համազգային միջին աշխատավարձի վրա:
«2015 թվականի հունվար-ապրիլին պետական սեկտորում միջին աշխատավարձը կազմել է 179,9 հազար դրամ, մասնավոր հատվածում՝ 212,5 հազար դրամ: «Ելնելով դրանից, մենք որոշեցինք էլեկտրաէներգիայի սակագնում պահպանել միջին աշխատավարձը 200 հազար դրամ»,-ասել է Բաղրամյանը:
Նշենք, որ Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող պետական հանձնաժողովը մտադիր է էլեկտրաէներգիայի սակագինը բնակչության համար բարձրացնել 6.93 դրամով՝ 17-ի փոխարեն, որն առաջարկում է «Հայաստանի էլցանցերը»: Ներկայում բնակչության համար ցերեկային սակագինը կազմում է 41.85 դրամ՝ 1 կՎտ/ժ-ի դիմաց:
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться