Հայաստանում մշակվում է միասնական Հարկային օրենսգքրի նախագիծը

12 հունիսի 2015 | Հարկային-մաքսային | Цитата

Հայաստանում մշակվում է միասնական Հարկային օրենսգքրի նախագիծը, «Գոլոս Արմենիի» թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը։ 

Նա համաձայնվել է այն կարծիքի հետ, որ Հայաստանի հարկային օրենսդրությունը հաճախ է ենթարկվում փոփոխությունների, որոնք անհարմարություններ են ստեղծում տնտեսվարող սուբյեկտների և գործարար միջավայրի համար։ «Հետևաբար, ապագայում մեր գործունեությունը կուղղվի հարկային օրենսդրության կայունության ապահովմանը։ Այս նպատակին հասնելու համար մենք արդեն սկսել ենք միասնական Հարկային օրենսգրքի նախագծի մշակումը։ Նախատեսում ենք այդ աշխատանքն ավարտել մինչև 2015 թ.–ի վերջը», – ասել է նախարարը։ 

Խաչատրյանի կարծիքով` Հարկային օրենսդրության ներդրումը թույլ կտա ոչ միայն միավորել, դյուրացնել և արդիականացնել հարկային օրենսդրությունը, այլ նաև դարձնել այն ավելի կայուն, խուսափել հաճախակի փոփոխություններից։ «Միաժամանակ մենք համոզված ենք, որ Հարկային օրենսգրքի ընդունումը կարևոր ներդրում կդառնա երկրի տնտեսական զարգացման և ներդրումային ակտիվության ավելացման գործում», – նշել է Խաչատրյանը։

arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն