Իրան–Հայաստան գազատարի Մեղրի–Քաջարան հատվածը կվաճառվի «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը

Իրան - Հայաստան գազատարի Մեղրի - Քաջարան հատվածը վաճառվում է ռուսական «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը, այս մասին «Ազատություն» ռադիոկայանին է հայտնել Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արա Սիմոնյանը։

Ներկայում գազատարի 40 կիլոմետրանոց այդ հատվածի սեփականատերը «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ–ն է, իսկ  «Գազպրոմ Արմենիա»-ն վարձակալում է գազատարի տվյալ հատվածը։ 

«Դա մասնագիտացված կառույց է, և էլ ո՞վ, եթե նա չպետք է իրականացնի այդ ծառայությունները։ Էներգետիկ բնագավառի այդպիսի ծախսերը, մենք գտնում ենք, որ շատ ավելի արդյունավետ է, երբ որ կատարում է ոչ թե պետությունը, այլ մասնավոր ընկերությունները», - ասել է փոխնախարարը։

Սիմոնյանի խոսքով` Հայաստանի գազամատակարարման ամբողջ համակարգը «Գազպրոմի» լիազորությունների շրջանակում է, և «իմաստ չունի 40–կիլոմետրանոց ոչ մեծ հատվածը թողնել պետական ոչ մասնագիտական ընկերության իրավասության ներքո»։ 

«Ինչու՞ դա չի արվել իր ժամանակին։ Որովհետև իր ժամանակին դրա կառուցման համար մենք ներգրավել էինք իրանական կողմի վարկ։ Իրանական կողմը կարող էր վարկ տրամադրել միայն 100–տոկոսանոց պետական ընկերության, և այդ պատճառով ներգրավվեց «Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունը։ Կառուցումն ավարտվել է, վարկը` մարվել, և այժմ իմաստ չունի պահել այդ փոքրիկ հատվածը»,– ասել է Սիմոնյանը։ 

Իրան–Հայաստան գազատարը գործարկվել է 2007 թվականին։ Երկկողմ համաձայնագրի համաձայն, իրանական գազը փոխարինվում է Իրան արտահանելու համար նախատեսված էլեկտրաէներգիայի 1 խորանարդ մետր գազի համար 3 կՎտ ժամ էլեկտրաէներգիայի հաշվարկով։ 

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը  (ավելի վաղ` «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ) ռուսական «Գազպրոմի» 100–տոկոսանոց դուստր ընկերություն է, Հայաստանի ներքին շուկայում Վրաստանից տարանցիկ ճանապարհով ստացվող ռուսական գազի մատակարարման և բաշխման ոլորտի մենաշնորհայինն է։

arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Մոսկվան Հայաստանին վերստին թույլատրել է կաթնամթերք արտահանել ՌԴ• Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան• Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր• Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը• Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան• Ասիական զարգացման բանկի ձեռբերումները Հայաստանում 2023թ.-ին• Ինդոնեզիան ցանկանում է այս տարի ԵԱՏՄ-ի հետ առևտրային գործարք կնքել• Շվեյցարիան մեկնարկում է 9 միլիոն շվեյցարական ֆրանկ արժողությամբ 10-ամյա նախագիծ• ԵՄ-ն 30 000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Սևան և Չարենցավան քաղաքներին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն