2015թ. հունիսի 6-ից 8-ը «LOGOS EXPO Center»-ը կազմակերպում է 9-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդես «Մանկության աշխարհ EXPO 2015», խորագրով' նվիրված Երեխաների Պաշտպանության միջազգային օրվան: Ցուցահանդեսը կանցկացվի նորակառույց ցուցահանդեսային համալիրում' “Երևան Էքսպո”-ում, որն իր տեսակի մեջ միակն է:
«Մանկության աշխարհ EXPO 2015» ցուցահանդեսը հերթական քայլն է երեխաների և դպրոցականների համար պրոֆեսիոնալ ցուցահանդեսի կազմակերպման գործում: Ցուցահանդեսի գլխավոր նպատակը' տվյալ ոլորտի զարգացումն է, բարձրակարգ արտադրողների և մասնագետների ներգրավումը, երեխաների համար նախատեսված ապրանքների տեսականիով հայաստանյան շուկայի հարստացումը:
Եռօրյա ցուցահանդեսի ընթացքում “Երևան Էքսպո” ցուցահանդեսային համալիրը պարուրված կլինի տոնական մթնոլորտով, որտեղ յուրաքանչյուրը կհայտնվի մանկության զարմանալի աշխարհում:
Ցուցահանդեսը կանցկացվի ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ինչպես նաև Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության աջակցությամբ:
Ցուցահանդեսին կներկայացնեն ապրանքներ և ծառայություններ երեխաների համար' հագուստ, կոշկեղեն, խաղալիքներ, գրասենյակային և դպրոցական պարագաներ, սնունդ նորածինների համար, քաղցրավենիքներ, պաղպաղակ, զարգացող և ուսուցանող խաղեր, կրթոջախներ, ուսումնական ձեռնարկներ և գրքեր, բժշկություն երեխաների համար, ատրակցիոններ և այլն:
Ցուցահանդեսին մասնակցում է վեց մանկատուն ՀՀ տարբեր մարզերից (Գյումրի, Գավառ, Խարբերդ, Դիլիջան, Երևան), որտեղ երեխաները կներկայացնեն իրենց ձեռքի աշխատանքները:
«Մանկության աշխարհ EXPO 2015»-ը կուղեկցվի հարուստ մշակույթային ծրագրով:
- Ֆոտոմրցույթ «Ժպտերեսիկ»
- Մրցույթ լավագույն նկար «Փոքրիկ նկարիչ»
- «Մինորա» մշակույթային պրոդյուսերական կենտրոնի կողմից կազմակերված մեծ շոու ծրագիր
Ցուցահանդեսի նպատակն է՝
- Ապրանքների և ծառայությունների ներկայացում
- Նոր գործնական հարաբերությունների հաստատում
Ցուցահանդեսի անցկացման վայրը՝ «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիր, Երևան, Հ. Հակոբյան 3 (Մերգելյան իստիտուտի տարածքում)
Ցուցահանդեսի անցկացման ժամանակը՝ 6-8 июня 2015г.
Ցուցահանդեսի անցկացման ժամերն են՝ 10:00-18:00
Ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը կկայանա՝ հունիսի 6-ին ժամը12:00-ին
Ցուցահանդեսի փակման պաշտոնական արարողությունը կկայանա՝ հունիսի 8-ին ժամը 17:00-ին
Կազմակերպչի մասին
«LOGOS EXPO Center» - ը առաջին մասնավոր ցուցահանդեսային ընկերությունն է Հայաստանում, որը գործում է 1999թ.-ից և առաջատար է համարվում արդյունաբերական, տեղական և միջազգային ցուցահանդեսների և կոնգրեսների կազմակերպման գործում:
Օգտագործելով համաշխարհային ցուցահանդեսային բիզնեսի փորձն ու նվաճումները «LOGOS EXPO Center» ցուցահանդեսային ընկերությունը ամեն տարի անցկացնում է մինչև 15 մասնագիտացված ցուցահանդեսներ: Այսպիսով 12 տարիների գործունեության ընթացքում ընկերության կողմից կազմակերպված տեղական և օտարեկրյա ցուցահանդեսների թիվը գերազանցել է 160-ը:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել LOGOS EXPO Center-ի մամլո ծառայութուն՝
ՀՀ, ք. Երևան 0028, Կիևյան 16, 7-րդ հարկ
Հեռ: (374 10) 23 57 75, 22 98 13(201), (374 77) 22 93 13
Ֆաքս: (374 10) 22 98 15 (215)
E-mail: he@expo.am
URL: www.expo.am
Ցուցահանդեսի գլխավոր ինֆորմացիոն հովանավոր՝ ՎիվաՍել-ՄՏՍ
Լավագույն Մաղթանքներով՝
LOGOS EXPO Center.
LOGOS EXPO Center
ՀՀ, ք. Երևան 0028, Կիևյան 16, 7-րդ հարկ
Հեռ.: +374 10 23 5775, 22 9813, 22 9814, 22 9816; + 374 91 42 0982
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться