Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը չի խանգարի Գերմանիայի հետ նրա ապրանքաշրջանառությանը։ Այս մասին հունիսի 1-ին լրագրողներին հայտարարեց Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը։
Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության համաձայն՝ 2014թ. Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ ապրանքաշրջանառությունը աճել է 20.8 տոկոսով եւ կազմել 442 մլն դոլար։ Գերմանիան ԵՄ-ում Հայաստանի ամենախոշոր առեւտրական գործընկերն է (նրա բաժինը Հայաստանի ապրանքաշրջանառության մեջ կազմում է 7.5 տոկոս)։
«Մեր երկրները շարունակում են հուսալի առեւտրական գործընկերներ մնալ։ Մենք հույս ունենք, որ դա այդպես էլ կմնա»,- նշեց Գերմանիայի դեսպանը։
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться