«ՀԺ». ՌԴ-ից եկած տրանսֆերտների ծավալը կրճատվել է ավելի քան երկու անգամ

02 հունիսի 2015 | Ֆինանսներ և բանկեր | Цитата

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այս տարվա ապրիլին բանկային համակարգով արտասահմանից Հայաստան փոխանցված մասնավոր տրանսֆերտների ծավալը կազմել է 69.1 միլիոն դոլար: Անցած տարվա ապրիլին այդ ցուցանիշը կազմում էր 102.9 մլն դոլար: Նվազումը 32.8 տոկոս է։

Մասնավոր տրանսֆերտների այսպիսի գահավիժման հիմնական «մեղավորը» Ռուսաստանն է։ Տրանսֆերտների մեծագույն մասը շուրջ 85 տոկոսը, սովորաբար գալիս է ՌԴ-ից: Այս տարվա ապրիլին այդ երկրից եկած տրանսֆերտները նվազել են 36.7 միլիոն դոլարով եւ կազմել ընդամենը 54.4 միլիոն:

Տարվա առաջին 4 ամիսներին, ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն, մասնավոր տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 198 միլիոն դոլար անցած տարվա նույն ժամանակահատվածի 352.5 միլիոն դոլարի փոխարեն: Այդ ընթացքում ՌԴ-ից եկած մասնավոր տրանսֆերտների ծավալը կրճատվել է ավելի քան երկու անգամ՝ 310 միլիոն դոլարից հասնելով 148.7 միլիոն դոլարի»:

news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն