«Հին Երևան» ծրագրի շինարարական աշխատանքները կմեկնարկեն 2015 թ. աշնանը, հայտարարեց Հայաստանի քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը։
«Հունիսի սկզբում «Հին Երևան» ծրագրի շրջանակում կսկսվի տարածքի օտարման գործընթացը, զուգահեռ «Հին Երևան» ծրագրի հեղինակը` ճարտարապետ Լևոն Վարդանյանը, իրականացնում է նախագծման աշխատանքները»
Նրա խոսքերով` ստույգ ժամկետները կախված են տարածքի օտարման գործընթացից։
«Հին Երևան» ծրագրի շրջանակում ներդրումները, որն իրականացվում է հայկական ծագումով շվեցարացի գործարար Վարդան Սերմակեշի կողմից, կազմում են մոտ 150 մլն դոլար։
Ծրագիրն իրականացնում է «Old City» կազմակերպությունը։ Աշխատանքները տարվելու են Աբովյան, Փավստոս Բյուզանդ, Եզնիկ Կողբացի և Արամի փողոցների շրջակայքում, որտեղ այս պահին գտնվում են 14 ճարտարապետական շինություններ, որոնցից են ֆիլհարմոնիայի փոքր դահլիճը և «Սիլ պլազան»։ «Հին Երևան» ծրագիրը թույլ կտա պահպանել այս շենքերը։
«Հին Երևան» ծրագիրը նախատեսում է վերականգնել Երևանի XIX դարի վերջի XIX դարի սկզբի ճարտարապետական տեսքը։
arka.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться