Գյուղատնտեսության նախարարությունը Հայաստանում գյուղմթերքի հարուստ բերք է ակնկալում

25 մայիսի 2015 | | Цитата

Հայաստանում 2015 թ.–ին սպասվում է գյուղմթերքի հարուստ բերք, ուրբաթ լրագրողներին ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը` նշելով կոնկրետ թվեր։ Նրա խոսքերով` եղանակային պայմանները այս տարի, ի տարբերությունը 2014 թվականը, շատ ավելի բարենպաստ են, ինչի կապակցությամբ Հայաստանում սպասվում է գյուղմթերքների, մասնավորապես` ծիրանի և խաղողի հարուստ բերք։ «Ոչ աշնանը, ոչ ձմռանը մենք չենք բախվել եղանակային խնդիրների հետ։
Հայաստանի տարբեր մարզերում անցկացվել են ուսումնասիրություններ տեղացած կարկուտի հարցում, և վնասը չնչին է», – նշեց Գալստյանը։ Նրա խոսքերով` Հայաստաում այս տարի սպասվում է նաև մոտ 15–16 հեկտար ցանքատարածքների ընդլայնում։ «Այսինքն, սպասվում է, որ ցանքատարածքների մակերեսը 332 766 հեկտարից կավելանա` դառնալով 338 600 հեկտար։ Նախատեսվում է նաև ավելացնել լոբահատիկավորների և բանջարաբոստանային մշակաբույսերի, կարտոֆիլի ցանքատարածքները», – ասաց Գալստյանը։ Նրա խոսքերով` Հայաստանում ամեն տարի ցանքատարածքներն ավելանում են 13–15 հեկտարով, իսկ վերջին չորս տարում դրանք ընդլայնվել են մոտ 49,2 հեկտարով։ Գալստյանը նաև կարևորեց պարարտանյութերի ներկրման ծրագրերը, որոնց շրջանակում երկիր են ներկրվում ազոտային, ֆոսֆորային և կալիումային պարարտանյութեր և տրամադրվում են գյուղացիներին մատչելի գներով։
Խոսելով 2014 թ.–ի ցուցանիշների մասին` փոխնախարարը նշեց, որ ընթացքում նվազել է միայն ծիրանի բերքատվությունը, ինչը կապված է ցրտահարության հետ, իսկ ինչ վերաբերում է մնացած մշակաբույսերին, ապա գրանցվել է արտադրության ծավալի ավելացում։ Գյուղատնտեսության նախարարության տվյալներով` 2014 թ.–ին Հայաստանում արտադրվել է 296,1 հազար տոննա միրգ և հատապտուղ, ինչը 42 հազար տոննայով պակաս է 2013 թ.–ի ցուցանիշով։ Այս նվազումը բացատրվում է գարնանային ցրտահարության հետևանքով ծիրանի և ընկույզի բերքին հասցված նվասով։ Այնուամենայնիվ, մրգերի այս տեսակների բերքատվության ցուցանիշներն ավելի բարձր են, քան նախորդ տարի։ 2014 թ.–ին արտադրվել է 258 հազար տոննա խաղող` 2013 թ.–ին արտադրված 240,8 հազար տոննայի համեմատ։

arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն