• Armenianeconomy.com

Հայաստանի խորհրդարանի խոսնակը ոչ իրատեսական անվանեց էլեկտրաէներգիայի գնի բարձրացման ներկայացված մակարդակը

20 մայիսի 2015 | ՀԱԳՄ լուրեր, Էներգետիկա | Цитата

Հայաստանի խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանը ոչ իրատեսական անվանեց էլեկտրաէներգիայի գնի բարձրացման` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացրած մակարդակը։  

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն մայիսի 8–ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացրել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հայտը, ըստ որի` ընկերությունն առաջարկում է սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 17,08 դրամով։ Մասնավորապես, առաջարկվում է սպառողներին տրամադրվող էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը (7:00-23:00) 41,85 դրամից բարձրացնել մինչև 58,93 դրամ` 1 կՎտ/ժ–ի դիմաց, իսկ գիշերային սակագինը ( 23:00 – 7:00)` 31,85 դրամից մինչև 48,93 դրամ։ 
  
«17 դրամը ոչ իրատեսական թիվ է, որովհետև եթե նման բարձրացում լինի, էլեկտրաէներգիայի սպառումը զգալիորեն կնվազի, ինչը կբերի ընկերության շահույթի նվազման», - ասաց Սահակյանը լրագրողներին երեքշաբթի խորհրդարանում։  

Նա նշեց, որ, ինչպես Հայաստանի բոլոր քաղաքացիները, դեմ է գների բարձրացմանը, սակայն «յուրաքանչյուր ծառայություն, յուրաքանչյուր ապրանք իր գինն ունի»։ 

«Մյուս կողմից այստեղ կարող են կոռուպցիոն ռիսկեր լինել, հենց դրա համար ԱԺ-ում տեղի կունենա քննարկում, պետք է ստուգել բոլոր փաստերը, և կարծում եմ, որ մենք նման հնարավորություն ունենք»,- նշեց Սահակյանը։  

Նա միաժամանակ հստակեցրեց, որ էլեկտրաէներգիայի գների բարձրացման հարցը Հայաստանի ազգային ժողովում կքննարկվի մայիսի վերջին։ 

arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

ՀԱԳՄ լուրեր
• Հողերի աճուրդներում կոռուպցիոն ռիսկերը կնվազեն. օրինագիծը քննարկվեց երկրորդ ընթերցմամբ• Նախարար. Հայկական ԱԷԿ-ի տեխնիկական վերազինումը կշարունակվի• Նախարար. Հյուսիս-հարավ մայրուղու հարավային հատվածի մրցույթը կհայտարարվի այս տարվա օգոստոսին• Տրվել է Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում նոր կամրջի շինարարության մեկնարկը• Առցանց միջոցառում՝ նվիրված աշխատանքի պաշտպանությանը• ՀՀ փոխվարչապետի ելույթը Կառավարության ծրագրի 2020-ի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի վերաբերյալ• Հայտարարություն «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի մասին• Կառավարությունն առաջարկում է կրճատել Ամանորյա տոները. նախագիծն ընդունվեց, սակայն քննարկումները կշարունակվեն• Մեկնարկել են ՀՀ-ում առաջին սանիտարական աղբավայրի շինարարական աշխատանքները

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն