Սարգսյանը և Խրիստենկոն քննարկել են Հայաստան-ԵՏՀ համագործակցության հեռանկարները

Սարգսյանը և Խրիստենկոն քննարկել են Հայաստան-ԵՏՀ համագործակցության հեռանկարներըՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը չորեքշաբթի ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի գլխավորած պատվիրակությանը: Կողմերը քննարկել են Հայաստանի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության հեռանկարներն ու ուղղությունները, չորեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին կառավարության մամուլի ծառայությունից:

Հաղորդագրության համաձայն' զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներին, այդ թվում Մաքսային միությանը:

Վիկտոր Խրիստենկոն ՀՀ կառավարության ղեկավարին է ներկայացրել Մաքսային միության շրջանակում տեղի ունեցող գործընթացները, ձեռքբերումներն ու արդյունքները, ինչպես նաև իրավապայմանագրային դաշտը:

Տիգրան Սարգսյանն անդրադառնալով Հայաստանի եվրաինտեգրման գործընթացներին նշել է, որ այժմ հաջողությամբ ընթացքի մեջ են Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման բանակցությունները, որոնք մեր երկիրը նախատեսում է ավարտին հասցնել 2013 թվականին:

Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է ինտեգրացիոն գործընթացներով և դրանք դիտարկում է միմյանց փոխլրացնելու տեսանկյունից:

Եվրասիական տնեսական հանձնաժողովը (ԵՏՀ) Մաքսային միության (ՄՄ) և Միասնական տնտեսական տարածքի (ՄՏՏ) մշտապես գործող վերազգային կարգավորող մարմին է: Հանձնաժողովի հիմնական խնդիրն է ՄՄ-ի և ՄՏՏ-ի գործողության և զարգացման պայմանների ապահովումը, և այդ միավորումների շրջանակներում ինտեգրման ոլորտում առաջարկների մշակումը:

ԵՏՀ-ն գործում է 2011թ.-ի նոյեմբերի 18-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» և «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի մասին» պայմանագրերի հիման վրա:

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան• Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր• Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը• Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան• Ասիական զարգացման բանկի ձեռբերումները Հայաստանում 2023թ.-ին• Ինդոնեզիան ցանկանում է այս տարի ԵԱՏՄ-ի հետ առևտրային գործարք կնքել• Շվեյցարիան մեկնարկում է 9 միլիոն շվեյցարական ֆրանկ արժողությամբ 10-ամյա նախագիծ• ԵՄ-ն 30 000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Սևան և Չարենցավան քաղաքներին• Գերմանիան Հայաստանին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն