• Armenianeconomy.com

Մեծ Բրիտանիան կարեւորում է Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացումը. ՄԹ դեսպան

ՀՀ -ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Ջեյն ԼիչՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն դեկտեմբերի 4-ին ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Ջեյն Լիչին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ողջունելով դեսպանին ' ԱԺ նախագահը նշել է, որ վերջին տարիներին հայ-բրիտանական համագործակցությունը զարգանում է եւ Հայաստանը կարեւորում է Միացյալ Թագավորության հետ փոխգործակցության խորացումը երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով: Հովիկ Աբրահամյանը ընդգծել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս ԵՄ անդամ երկրների հետ հարաբերությունների զարգացմանը եւ եվրաինտեգրումը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է: Խորհրդարանի ղեկավարի համոզմամբ' հայ-բրիտանական միջպետական համագործակցության զարգացման եւ ընդլայնման համար կարեւոր է օրենսդիր մարմինների միջեւ հարաբերությունների ակտիվացումը: «Մենք կարեւորում ենք Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ միջխորհրդարանական համագործակցությունն այն համոզմամբ, որ խորհրդարանական դիվանագիտությունը երկրների միջեւ քաղաքական երկխոսությունն առաջ մղելու կարեւոր լծակներից է եւ ես' որպես ԱԺ նախագահ, պատրաստ եմ ջանքեր գործադրել հայ-բրիտանական միջխորհրդարանական համագործակցության առաջխաղացման ուղղությամբ եւ աջակցել բոլոր նախաձեռնություններին, որոնք կնպաստեն մեր երկու երկրների եւ ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը»,- նշել է Հովիկ Աբրահամյանը: ԱԺ նախագահի համոզմամբ' Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ քաղաքական երկխոսության ակտիվացման, հարաբերությունների հետագա արդյունավետ զարգացման եւ ամրապնդման, տարբեր ձեւաչափերի շփումների ակտիվացման եւ փոխգործակցության եզրերն ընդլայնելու համար չօգտագործված մեծ ներուժ կա: Նա կարեւորել է նաեւ Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջեւ տնտեսական համագործակցության ակտիվացումը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար' դեսպան Լիչը նույնպես անհրաժեշտ է համարել հայ-բրիտանական փոխգործակցության զարգացումն ու խորացումը տարբեր ուղղություններով եւ այս համատեքստում կարեւորել միջխորհրդարանական կապերի ակտիվացումը: Տիկին Լիչը շեշտել է, որ Մեծ Բրիտանիան' որպես ԵՄ անդամ երկիր կարեւորում է Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացումը եւ ողջունում է Հայաստանի ջանքերն այդ ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային հարցեր, անդրադարձ է կատարվել ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, սաֆարովյան գործին եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Օրենսդրություն
• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1665-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ• «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ• ՊԵԿ-Ը ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ Է ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ ԹԱՔՑՎԱԾ ՀԱԳՈՒՍՏ ԵՎ ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍՆԵՐ• Կսուբսիդավորվեն թիրախավորված համայնքներում տեղակայելու նպատակով ձեռք բերվող շարժական և/կամ շարժական մոդուլային սպանդանոցները• Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար է նշանակվել Աննա Ժամակոչյանը• «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ• Կառավարությունը հաստատել է աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը• Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է 46 հարց է, որից չի զեկուցվում 38-ը, 4 հարց գաղտնի է• ՊԵԿ-Ն ԱՎԵԼԻ ՔԱՆ 57ՄԼՆ ԴՐԱՄ ԱՐԴԵՆ ՎԵՐԱԴԱՐՁՐԵԼ Է ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻՆ. ՍԿՍՎԵԼ Է ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ
Միջազգային համագործակցություն
• Քննարկվել են հայ-բրիտանական խորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր• Էկոնոմիկայի նախարարը և Համաշխարհային բանկի թիմն արձանագրել են զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ծրագրի հաջող ընթացքը• Վարչապետը և Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավարը քննարկել են Հայաստանի բարեփոխումների օրակարգը• Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին• Ժողովուրդ․ ՀԾԿՀ-ն «ՀրազՋԷԿ»-ին պատկանող բաժնետոմսերի գրավադրման գործարքին համաձայնություն չի տվել• Ռուսաստանից ժամանած բժիշկների առաջին խումբն արդեն Հայաստանում է• Քննարկվել են ՌԴ Սվերդլովսկի մարզի հետ առևտրատնտեսական համագործակցության հեռանկարները• Տիգրան Խաչատրյանը և Անդրեա Վիկտորինը քննարկել են ԵՄ-Հայաստան փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները• Համաշխարհային բանկը մեկ տարի ժամկետով չեղարկում է Հայաստանին տրամադրած վարկերի համար սահմանված հավելյալ տարեկան 1.7% տոկոսադրույքը

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն