Այս տարվա հունվար-հոկտեմբերին պետական բյուջեի եկամուտներն աճել են 9.1%-ով

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության բյուջեների կատարման, հաշվետվությունների եւ վերլուծության վարչության պետ Գայանե ԶարգարյանՀայաստանի պետական բյուջեի եկամուտներն այս տարվա հունվար-հոկտեմբերին 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 9.1 տոկոսով կամ շուրջ 63 մլրդ դրամով. դա հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' այդ մասին դեկտեմբերի 4-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության բյուջեների կատարման, հաշվետվությունների եւ վերլուծության վարչության պետ Գայանե Զարգարյանը: Նրա տեղեկացմամբ' պետական բյուջեի եկամուտների 94.2%-ը ձեւավորվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 5.2%-ը' այլ եկամուտների, 0.6%-ը' պաշտոնական դրամաշնորհների հաշվին:

Հունվար-հոկտեմբերի ընթացքում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 708.9 մլրդ դրամ հարկային եկամուտներ, պետական տուրքեր եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարներ, որոնք ապահովել են տարեկան ծրագրի 80.8% կատարողական: 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 10.4% ով կամ 66.5 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ավելացված արժեքի հարկի, շահութահարկի, բնապահպանական ու բնօգտագործման վճարների, եկամտահարկի, ակցիզային հարկի եւ մաքսատուրքի գծով ստացված մուտքերի աճով: Պետական բյուջեի հարկային եկամուտների ու պետական տուրքերի 6.3%-ն ապահովվել է ակցիզային հարկի հաշվին' կազմելով շուրջ 38.1 մլրդ դրամ: Մասնավորապես' հանրապետություն ներմուծվող ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացվել է 25.8 մլրդ դրամ, հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների հարկումից' 12.3 մլրդ դրամ: Ընդ որում, տեղական արտադրության ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացված մուտքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 28.1%-ով, իսկ ներմուծվող ապրանքների գծով մուտքերը' 18.6%-ով. արդյունքում ակցիզային հարկի ընդհանուր մուտքերն աճել են 21.5%-ով կամ 6.7 մլրդ դրամով: Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 73.3 մլրդ դրամ եկամտահարկ' ապահովելով հարկերի եւ տուրքերի 12.1%-ը եւ 10.9%-ով կամ 7.2 մլրդ դրամով գերազանցելով նախորդ տարվա նույն ցուցանիշը:

Անդրադառնալով բնօգտագործման եւ բնապահպանական վճարներին' Գայանե Զարգարյանը նշեց, որ այս տարվա հունվար-հոկտեմբերին ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 19.8 մլրդ դրամ բնօգտագործման եւ բնապահպանական վճարներ' կազմելով հարկերի և տուրքերի 3.3%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 90.2%-ով (9.4 մլրդ դրամով)' հիմնականում պայմանավորված «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում, ինչպես նաև զուգահեռաբար «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքում կատարված փոփոխություններով, որոնց համաձայն հանքարդյունահանողների կողմից նախկինում պետական բյուջե վճարվող բոնուսի, կոնցեսիոն վճարի, ինչպես նաեւ մետաղական օգտակար հանածոների արդյունահանման համար վճարվող բնօգտագործման վճարների եւ ռոյալթիների փոխարեն սահմանվել են ռոյալթիներ' որպես բնօգտագործման վճարներ: Վերոնշյալ ժամանակահատվածում այս աղբյուրից ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 10.8 մլրդ դրամ: Պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով 2012 թվականի հունվար-հոկտեմբերի եկամուտները կազմել են շուրջ 105.3 մլրդ դրամ: 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված մուտքերի աճը կազմել է 2.9% կամ շուրջ 3 մլրդ դրամ:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն