Հայկական ԱԷԿ–ի գործող բլոկը շահագործումից դուրս բերելը 330-340 մլն դոլար կարժենա, չորեքշաբթի հայտնեց Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը` խորհրդարանականներին ներկայացնելով 2014 թվականի դեկտեմբերի 20–ին Ռուսաստանի հետ ստորագրած գործակցության մասին համաձայնագիրը` Հայկական ԱԷԿ–ի 2–րդ էներգաբլոկի շահագործումը մինչև 2026 թվականը երկարացնելու վերաբերյալ։
Համաձայնագրի շրջանակում Ռուսաստանը Հայաստանին 270 մլն դոլարի վարկ և 30 մլն դոլարի դրամաշնորհ է տրամադրում։ Վարկային միջոցները տրամադրվում են արտոնյալ պայմաններով` 15 տարվա մարման ժամկետով և տարեկան 3% տոկոսադրույքով։
Ինչպես նշեց փոխնախարարը, 2026 թվականից հետո երկրի առջև կկանգնի շահագործումից գործող բլոկը դուրս բերելու անհրաժեշտության հարցը, այդ գործընթացը կբաժանվի երկու պայմանական փուլի։
«Ծրագրվում է, որ առաջին փուլը կտևի 15-20 տարի և կուղղվի ռադիացիոն ֆոնի նվազմանը, ինչի համար կպահանջվի մոտ 30-40 մլն դոլար։ Երկրորդ փուլը` հենց անջատումը, կպահանջի 300 մլն դոլար ամբողջովին ապամոնտաժելու և ԱԷԿ–ն ապակտիվացնելու համար»,– ասաց Գալստյանը։
Նա միաժամանակ նշեց, որ եթե առաջին փուլի գումարի հարցն արդեն լուծվում է հատուկ ֆոնդում ամենամյա հատկացումների տեսքով, ապա երկրորդ փուլի իրագործման համար կպահանջվեն անհրաժեշտ ռեսուրսներ։
Հայկական ԱԷԿ–ի 1000 ՄՎտ հզորությամբ նոր էներգաբլոկի կառուցումը նախատեսվում է սկսել 2018–2019 թթ.–ին։ Պակաս միջոցները նախատեսվում է ձեռք բերել տարբեր երկրների կողմից ֆինանսական աջակցության միջոցով։
Ռուսաստանը նախկինում հայտարարել է, որ պատրաստ է հոգալ ԱԷԿ–ի նոր էներգաբլոկի կառուցման ծախսերի մի մասը (4,5 մլրդ դոլար)` արտադրանքի և սարքավորումների տեսքով։ Մասնավորապես, Ռուսաստանը Հայաստանին կտրամադրի «միջուկային կղզի»` որպես ներդրում նոր ԱԷԿ–ի կառուցման գործում։ Պակասող միջոցները ծրագրվում է մարել տարբեր երկրներից ստացվող ֆինանսական աջակցության հաշվին։
Հայկական ԱԷԿ-ը, որը տարածաշրջանի միակ ատոմակայանն է, տեղակայված է Երևանից 30 կմ դեպի հարավ: Այն շահագործման է հանձնվել 1980թ.-ին և գործունեությունը դադարեցրել է 1989թ.-ի մարտին` 1988թ.-ի դեկտեմբերին տեղի ունեցած Սպիտակի երկրաշարժից հետո: ԱԷԿ-ը վերագործարկվել է 1995թ.-ի նոյեմբերին հանրապետությունում գրանցված սուր էներգետիկ ճգնաժամի պատճառով: Փորձագետների գնահատմամբ՝ ԱԷԿ-ը կարող է գործել մինչև 2016թ.-ը, սակայն ԵՄ-ն պնդում է, որ ԱԷԿ-ի աշխատանքները պետք է դադարեցվեն։
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться