Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում ապրիլի 15-ին տեղի է ունեցել հարկային օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ քննարկում, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները: Մասնավորապես, ներկայացվել են աշխատանքային խմբի իրականացրած վերլուծության արդյունքները, որի շրջանակում ուսումնասիրվել են ՀՀ գործող հարկային օրենսդրության խնդիրները, և մշակվել է բարեփոխումների առաջարկությունների փաթեթ: Ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում քննարկվել են ըստ ոլորտների առաջարկվող փոփոխությունները:
Ամփոփելով քննարկումը՝ կառավարության ղեկավարը կարևորել է հարկային օրենսդրության բարեփոխումը տնտեսության երկարաժամկետ ու կայուն զարգացման տեսանկյունից և հանձնարարել շահագրգիռ գերատեսչություններին՝ համատեղ քննարկել հնչած առաջարկությունները:
Աղբյուրը՝ gov.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться