Հայաստանը ԵՏՄ անդամ է դարձել առավել շահավետ պայմաններով. փորձագետ

 

Հայաստանը ԵՏՄ անդամ է դարձել առավել շահավետ պայմաններով, ինչը գործընկերների շրջանում «չկորչելու» հնարավորություն է ընձեռում, մարտի 31-ին «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի եթերում ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի Էկոնոմիկայի բաժնի ղեկավար Ազա Միհրանյանը։

Նա նշել է, որ ԵՏՄ–ն երկրներին հնարավորություններ է ընձեռում, որոնցից հարկավոր է օգտվել, մասնավորապես՝ Հայաստանի անդամակցության համաձայնագրով նախատեսված նախագծերի իրականացումը կխթանի աշխատանքային ռեսուրսների վերադարձը հանրապետություն։

Ինչպես նշել է փորձագետը, ըստ կատարված հաշվարկների՝ Հայաստանը կարող է սկսել աշխատանքային ռեսուրսներ ներկրել՝ աշխատանքային միգրանտների ընդունելու միջոցով։

Փորձագետը նաև նշել է, որ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակի լույսի ներքո ԵՏՄ հեռանկարները բավականին լավատեսական են այն պայմանով, որ բոլոր ռիսկերը իրական գնահատվեն, իսկ կողմերի միջև ծագած խնդիրները օպերատիվ կերպով լուծվեն։

«ԵՏՄ–ում Հայաստանի հեռանկարները արդյունաբերական հատվածի զարգացման և Հայաստանի տնտեսության իրական հատվածի վերակենդանացման հնարավորություն է, ինչը չափազանց կարևոր է, քանի որ Հայաստանը կարող է բավականին լուրջ մրցունակ ապրանքներ ստեղծել», – ասել է Միհրանյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը բավական լուրջ հնարավորություններ ունի, եթե կառավարությունը կարողանա օգտագործել ԵՏՄ–ի ընձեռած բոլոր հնարավորությունները, այդ թվում՝ արդյունաբերական ոլորտի զարգացման հարցում։

«Չի նշանակում, որ Հայաստանը կարող է իր մասնաբաժինը կտրուկ ավելացնել ՀՆԱ ծավալում կամ ԵՏՄ–ի երկրների հետ առևտրաշրջանառության մեջ, սակայն Հայաստանը կարող է փոխել իր մրցակցային ներկայությունը, մասնավորապես՝ ոչ մեծ մասնաբաժնով, սակայն կարող է որոշակի սեգմենտավորված ոլորտում առաջատար դիրքեր զբաղեցնել և բավականաչափ մրցունակ լինել»,– ասել է Միհրանյանը։

Նրա խոսքով՝ մրցակցային տարբերակներն օգտագործելու հնարավորությունը կախված է այն հանգամանքից, թե որքան է այս կամ այն շուկան պատրաստ, և եթե հայ արտադրողը պատրաստ է, ապա նա կարող է «նեղել» և՛ բելառուս, և՛ ռուս արտադրողին։

Ղազախստանը, Ռուսաստանն ու Բելառուսը 2014 թվականի մայիսի 29-ին Աստանայում ԵՏՄ–ի մասին պայմանագիր են ստորագրել, որն ուժի մեջ է մտել 2015 թվականի հունվարի 1-ին։ Հունվարի 2-ից ԵՏՄ–ին է միացել Հայաստանը։ Նախատեսվում է, որ մայիսին կմիանա նաև Ղրղըզստանը։

Աղբյուրը՝ arka.am 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Մոսկվան Հայաստանին վերստին թույլատրել է կաթնամթերք արտահանել ՌԴ• Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան• Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր• Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը• Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան• Ասիական զարգացման բանկի ձեռբերումները Հայաստանում 2023թ.-ին• Ինդոնեզիան ցանկանում է այս տարի ԵԱՏՄ-ի հետ առևտրային գործարք կնքել• Շվեյցարիան մեկնարկում է 9 միլիոն շվեյցարական ֆրանկ արժողությամբ 10-ամյա նախագիծ• ԵՄ-ն 30 000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Սևան և Չարենցավան քաղաքներին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն