Հայաստանի գյուղատնտեսության զարգացման 2015-2025 թթ. ռազմավարությունը կնպաստի երկրի պարենային անվտանգության բարձրացմանը, մարտի 30-ին հայտնեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը։
Հայաստանի Գյուղի և գյուղատնտեսության կայուն զարգացման 2015-2025 թթ. ռազմավարությունը մարտի 30-ին Երևանում ներկայացրեցին OXFAM Հայաստանը և ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը։
«Ռազմավարությունն առավելապես ուղղված է բարենպաստ պայմանների ստեղծմանը գյուղատնտեսական արտադրանք արտադրողների համար, կոչված է նպաստելու ոլորտի արդիականացմանը և երկրի պարենային անվտանգության բարձրացմանը», - ասաց Հարությունյանը։
Նրա խոսքերով՝ փաստաթղթում ներկայացված են ոլորտի ընթացիկ վիճակը և Հայաստանի գյուղատնտեսության ընդհանուր տեսլականը, ինչպես նաև գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացման և տնտեսությունների խոշորացման նոր մոտեցումները։
«Նախագծում առաջարկված են նոր լուծումներ տնտեսվարողներին հասցեական օգնության, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման վերաբերյալ։ Աշխատանքներ են տարվում ռիսկերի նվազեցման և գյուղատնտեսության բնագավառում ապահովագրության համակարգի ներդրման ուղղությամբ։ Քննարկվում են նաև գյուղատնտեսական հատվածի պայմանների բարելավման հնարավորությունները», - ասաց Հարությունյանը։
Նա նշեց, որ լիովին վերանայվել են Հայաստանի գյուղատնտեսական ոլորտի կրթական և խորհրդատվական ուղղությունները։ Բացի այդ, առաջին անգամ իբրև հիմնախնդիր քննարկվում է գյուղատնտեսության ոլորտում գենդերային խտրականության բացառումը և լուծումներ են առաջարկվել։
«Ռազմավարության նախագիծը քննարկումներից հետո կներկայացվի համապատասխան կառավարական օրգանների քննարկմանը», - ասաց Հարությունյանը։
Ինչպես նշեց բրիտանական Oxfam կազմակերպության հայկական գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը, Ռազմավարության նախագիծը մշակվել է Եվրամիության «Հարավային Կովկասում տարածաշրջանային պարենային անվտանգության բարելավում ազգային ռազմավարության և փոքրածավալ արտադրության միջոցով» ծրագրի շրջանակում։
«Ծրագիրը հաշվարկված է չորս տարվա համար և մեկնարկել է 2013 թվականին։ Այն իրականացվում է Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում», - ասաց նա։
Աղբյուրը՝ arka.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться