Հայաստանը կարող է զուգահեռ զարգացնել գործակցությունը ԵՏՄ–ի և ԵՄ–ի հետ, մարտի 23-ին ասաց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը ԵՏՄ–ում ընդհանուր արժույթի ներդրման թեմայով տեսակամրջի ընթացքում։
«Հայաստանը կանգնած է արհեստական ընտրության առջև՝ ԵՄ կամ ԵՏՄ, քանի որ ԵՏՄ–ի կազմում ընդգրկված երկրները նաև ՀԱԿ–ի անդամներ են, ինչպես և Եվրամիության անդամ երկրները, այդ պատճառով ընտրությունը, իմ կարծիքով, արհեստական է»,– ասաց Մանասերյանը։
Ըստ նրա՝ հարցը պետք է լուծվի տարբեր ձևաչափերով, և այս պահին Մոսկվան էլ, Բրյուսելն էլ որոշակիորեն հասկանում են, որ Հայաստանը կարող է գործակցություն զարգացնի երկու կողմերի հետ։
Ինչպես նշեց տնտեսագետը, հարցը միայն գործակցության ձևաչափն է, Հայաստանը կարող է ընդգրկվել մեկ Միությունում, բայց միաժամանակ երկկողմ գործակցություն ընդլայնել այլ երկրների հետ։
Մանասերյանն ընդգծեց, որ այս պահին մշակվում է Հայաստանի և ԵՄ–ի միջև համապատասխան փաստաթուղթ՝ միաժամանակ նշելով, որ առայժմ վաղ է եզրակացություններ անել, բայց դա շահեկան կլինի Հայաստանի, ԵՄ–ի և ԵՏՄ–ի համար։
«Հակառակ դեպքում տնտեսական հարաբերությունների զարգացումը մեկ ուղղությամբ Հայաստանի համար տնտեսական մեկուսացման վտանգ է պարունակում»,– ասաց Մանասերյանը։
Ազգային վիճակագրական տվյալների տվյալներով՝ ԵՄ–ի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 1 574 մլն դոլար (բաժնեմասը' 26,6%)' տարվա ընթացքում նվազելով 4.8 տոկոսով։ ԵՏՄ–ի հետ 2014 թվականին Հայաստանի առևտրաշրջանառությունը կազմել է 1450.3 մլն դոլար (24.4%)' ավելանալով 2.3 տոկոսով։
Աղբյուրը՝ arka.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться