Եվրասիական տնտեսական միության շրջանակում արժութային միությունը կարելի է ստեղծել աստիճանաբար՝ սկզբնական փուլում այդ միության մեջ կարող են մտնել ոչ բոլոր միավորված պետությունները, կարծում է ՌԴ Էկոնոմիկայի և զարգացման նախարարի առաջին տեղակալ Ալեքսեյ Լիխաչովը։
Ղազախստանը, Ռուսաստանը և Բելառուսը 2014 թվականի մայիսի 29–ին Աստանայում ստորագրել են պայմանագիր ԵՏՄ–ի մասին, որն ուժի մեջ է մտել 2015 թվականի հունվարի 1–ին։ Հունվարի 2–ին ԵՏՄ–ին է միացել Հայաստանը, մայիսին ակնկալվում է Ղրղըզստանի միացումը։
«Ես կառաջարկեի առաջ գնալ փուլ առ փուլ... հաշվի առնելով, որ սկզբից ինտեգրված հնգյակի ոչ բոլոր երկրները կարող են անդամակցել»,–ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ասել է Լիխաչովը։
Փոխնախարարի խոսքերով, ՌԴ էկոնոմիկայի և զարգացման նախարարությունը ԵՏՄ անդամ երկրների էկոնոմիկայի նախարարությունների և կենտրոնական բանկերի հետ ձեռնամուխ կլինեն արժութային միության ստեղծման հարցերի քննարկմանը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 10–ին ԿԲ–ին հանձնարարել է մինչև սեպտեմբերի 1–ը լուծել ԵՏՄ շրջանակում արժույթի ոլորտի ինտեգրման հարցը և քննարկել արժութային միության ստեղծման հնարավորությունները։ Մարտի 20–ին ՌԴ, Բելառուսի և Ղազախստանի նախագահների միջև կայացած հանդիպման ընթացում, Պուտինը հայտարարել է, որ եկել է Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի միջև արժութային միության ձևավորման մասին խոսելու ժամանակը։
Աղբյուրը՝ arka.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться