«Էլեկտրահաղորդումների կովկասյան գիծ» ծրագրի ընդհանուր արժեքը կկազմի 320 մլն եվրո, մարտի 16-ին լրագրողներին ասաց Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը։
Նա նշեց, որ ծրագիրը կիրականացվի երեք փուլով, որից առաջինը մեկնարկել է 2014 թվականին և կտևի մինչև 2018 թվականը, երկրորդ փուլը կտևի մինչև 2021 թվականը, երրորդը' մինչև 2026 թվականը։
Ըստ նրա, առաջին փուլը նախատեսում է Հայաստանից Վրաստան տանող բարձրավոլտ ԷՀԳ կառուցում, ինչը թույլ կտա բարձրացնել ցանցի ներկայիս 200 ՄՎտ հզորությունը մինչև 700 ՄՎտ 400 կՎ լարման մշտական հոսանքի բարձրավոլտ գծի հաշվին։
«Ծրագրի առաջին փուլի արժեքը գնահատվում է 107 մլն եվրո, որոնցից 85 մլն եվրոն կտրամադրի KfW զարգացման բանկը դեկտեմբերին ստորագրված վարկային համաձայնագրի շրջանակում, մյուս 20 մլն եվրոյի վերաբերյալ այսօր ստորագրված են համաձայնագրեր, որոնց համաձայն, 10 մլն եվրոն կտրամադրի ԵՄ–ն որպես դրամաշնորհ, իսկ մյուս 10 մլն եվրոն Եվրոպական ներդրումային բանկի վարկն է, որը տրամադրվում է 25-28 տարի ժամկետով տարեկան 0.5 տոկոս տոկոսադրույքով»,– ասաց Զախարյանը։
Նախարարը նշեց նաև, որ բանակցություններ են տարվում KfW–ի հետ, որ երկրորդ փուլի համար ծրագրգած շինարարական աշխատանքներն իրականացվեն առաջին փուլին զուգահեռ։
Ծրագրվում է, որ այդ հարցի վերաբերյալ վերջնական որոշում կկայացվի առաջիկա երկու ամիսների ընթացքում։
Ըստ նրա, ծրագրի իրագործումը թույլ կտա արդեն 2018 թվականին ապահովել Հայաստանի և Վրաստանի շուրջ էլեկտրաէներգիայի փոխադարձ տարանցիկ տրամադրմանը։
«Ծրագրի իրագործումը թույլ կտա ապահովել զուգահեռ աշխատանք և երկու երկրների էներգահամակարգերի ինտեգրում և կնպաստի դրանց տնտեսական զարգացմանը։ Բացի այդ, բանակցություններ են տարվում հարևան երկրների՝ Ռուսաստանի և Իրանի հետ հետագա ինտեգրման ուղղությամբ»,– ասաց Զախարյանը։
Իր հերթին KfW բանկի էներգետիկայի բաժնի ղեկավար Յան Բլումը (Jan Blum) կարևորեց տարածաշրջանում այս ծավալային նախագծի իրագործումը, ինչպես ծավալի, այնպես էլ գործընկերների ներգրավման տեսանկյունից։
«Էներգետիկ անվտանգության բարձր մակարդակի ապահովումը հիմնականում կախված է հարևան երկրների հետ էներգետիկ գործակցության մակարդակից, իսկ ԷՀԳ կայուն և ուժեղ համակարգը թույլ կտա Հայաստանի և Վրաստանի էներգետիկ անվտանգությունը դուրս բերել նոր մակարդակի»,– ասաց Բլումը։
Նա ընդգծեց նաև, որ ի դեմս ԵՄ–ի և Եվրոպական ներդրումային բանկի դոնորների ծրագրի մասնակցությունը վկայում է այն մասին, որ ԵՄ–ը որպես հիմնական դոնոր պատրաստ է շարունակել Հայաստանի օժանդակությունն ինչպես ներդրումային ծրագրերի, այնպես էլ զարգացման ծրագրերի շրջանակում։
Հայաստանն ու KfW–ն 2014 թվականի դեկտեմբերին 85.2 մլն եվրոյի վարկային համաձայնագիր են ստորագրել «Էլեկտրահաղորդումների կովկասյան գիծ» ծրագրի իրագործման համար։ Միջոցները տրամադրվում են երկու մասերով՝ 75 մլն եվրո և 10.2 մլն եվրո ֆիքսված տոկոսադրույքով, որը կսահմանվի համաձայնագրի ստորագրման պահին։ Առաջին վարկը տրամադրվել է 15 տարվա ժամկետով հնգամյա արտոնյալ ժամանակահատվածով, իսկ երկրորդը՝ 40 տարով տարեկան 0.75 տոկոս տոկոսադրույքով և արտոնյալ պայմաններով։
Ծրագրի նպատակն է՝ հայկական և վրացական էներգահամակարգերի միացումը։ Հայկական կողմը կիրականացվի 400 կՎ լարմամբ Հրազդանի ենթակայանի գծերի միջոցով, իսկ վրացական կողմը՝ Մառնեուլի 500 կՎ լարման ենթակայանի միջոցով։
Աղբյուրը՝ arka.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться