Հայաստանի 3,4% ՀՆԱ–ի աճը 2014 թ.–ի արդյունքում մեծ մասամբ պայմանավորված է գյուղատնտեսության ոլորտում գրանցված աճով

20 մարտի 2015 | | Цитата

2014 թ.–ի արդյունքում 3,4 տոկոսի չափով գրանցված ՀՆԱ–ի աճը մեծ մասամբ պայմանավորված է գյուղատնտեսության ոլորտում գրանցված աճով, մարտի 5-ին լրագրողներին տեղեկացրեց ՀՀ ԱՎԾ մակրոտնտեսական ցուցանիշների և ազգային հաշիվների բաժնի պետ Լյուսյա Խաչատրյանը։

Վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանի ՀՆԱ–ի 2014 թ.–ին ընթացիկ շուկայական գներով կազմել է 4 տրիլիոն 525 մլրդ 875 մլն դրամ։

«Տնտեսական աճը 2014 թ.–ին մեծ մասամբ պայմանավորված է գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության ոլորտներում գրանցված աճով, որը կազմել է 7,8 տոկոս` 2013 թ.–ի արդյունքում գրանցված 7,2 տոկոսի համեմատ», – նշեց Խաչատրյանն` ավելացնելով, որ ՀՆԱ–ում այս ոլորտների տեսակարար կշիռը կազմել է 19,3 տոկոս։

Նրա խոսքերով` վերամշակող արդյունաբերությունում 2014 թ.–ին գրանցվել է 7,7 տոկոսի աճ (2013 թ.–ին գրանցված 7,1 տոկոսի փոխարեն), իսկ ՀՆԱ–ում տեսակարար կշիռը կազմել է 10,1 տոկոս։

Նա նաև նշեց, որ տնտեսական աճի վրա դրական ազդել են ծառայությունների որոշ տեսակների ցուցանիշները, օրինակ' տեղեկատվության և կապի ոլորտը, որտեղ 10,2 տոկոսի աճ է գրանցվել։

«Ընդհանուր առմամբ հարկ է նշել, որ ծառայությունների ոլորտը (առանց առևտրի) 2014 թ.–ի արդյունքում ավելացել է 6,9 տոկոսով, առևտրի ոլորտում աճը կազմել է 0,8 տոկոս», – ավելացրեց Խաչատրյանը։

Նրա խոսքերով` անկում է գրանցվել լեռնահանքային, շինարարության ոլորտում, էլեկտրաէներգիայի, գազ, գոլորշու լավորակ օդի մատակարարման ոլորտում։

Վիճակագրական տվյալներով` գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը 2014 թ.–ին կազմել է 993,3 մլրդ դրամ (7,2 տոկոսի աճ), արդյունաբերական արտադրանքի արտադրությունը`1 288,1 մլրդ դրամ (2,7 տոկոսի աճ), վերամշակող արդյունաբերության ծավալը` 844,5 մլրդ դրամ (6,1 տոկոսի աճ), ջրամակատարարման, մաքրման, թափոնների մշակման և երկրորդային հումքի ստացման ծավալը` 18,6 մլրդ դրամ (5,9 տոկոսի աճ)։

Միաժամանակ էլեկտրաէներգիայի, գազ, գոլորշու լավորակ օդի մատակարարման ոլորտում գրանցված անկումը կազմել է 0,7` 231,7 մլրդ դրամի ծավալի դեպքում։

Շինարարության ծավալը 2014 թ.–ին կազմել է 433,2 մլրդ դրամ` կրճատվելով 4,3 տոկոսով։ Լեռնահանքային արդյունաբերության ոլորտում գրանցված անկումը կազմել է 7,4 տոկոս' 193,2 մլրդ դրամի դեպքում։

Հայաստանում տնտեսական աճը 2015 թ.–ին նախատեսված է 4,1 տոկոսի սահմանում։

Աղբյուրը՝ arka.am 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն