Վարչապետն ընդունել է կանադացի գործարարների պատվիրակությանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն մարտի 17-ին ընդունել է Կանադայից ժամանած գործարարների պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Քյուրը և պատվավոր հյուպատոս Արտաշես Էմինը, դեսպանության ներկայացուցիչներ: Պատվիրակությունը մեր երկիր է ժամանել Հայաստանի զարգացման հիմնադրամի կազմակերպած հայ-կանադական գործարար համաժողովի շրջանակում՝ առևտրատնտեսական կապերի սերտացման ուղղությունները քննարկելու նպատակով:
Վարչապետը ողջունել է կանադացի գործարարների այցը Հայաստան՝ նշելով, որ այն կնպաստի երկկողմ գործարար կապերի ամրապնդմանը և հայ-կանադական փոխգործակցության խորացմանը:
Պատվիրակության անդամների անունից շնորհակալություն հայտնելով վարչապետին ընդունելության համար՝ դեսպան Քյուրը նշել է, որ կանադացի գործարարները հետաքրքրված են մեր երկրում ներդրումներ անելու գործում և արդյունավետ քննարկումներ են ունեցել ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների և տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ, ձեռք բերել որոշակի պայմանավորվածություններ:
Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ ՀՀ տնտեսությունում օտարերկրյա ներդրումներ ներգրավելու նպատակով կառավարությունը շարունակական քայլեր է իրականացնում գործարար միջավայրի բարելավման, ներդրումային նպաստավոր դաշտի ձևավորման ուղղությամբ, ստեղծում է հարկային լիբերալ պայմաններ և պատրաստ է աջակցել յուրաքանչյուր ողջամիտ բիզնես նախագծի իրականացմանը:
Երկուստեք բարձր է գնահատվել կանադահայ համայնքի դերը երկրի հասարակական-տնտեսական կյանքի տարբեր ոլորտներում և կարևոր ներդրումը երկու երկրների միջև բազմաբնույթ հարաբերությունների զարգացման գործում: 

Աղբյուրը՝ gov.am 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Մոսկվան Հայաստանին վերստին թույլատրել է կաթնամթերք արտահանել ՌԴ• Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան• Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր• Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը• Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան• Ասիական զարգացման բանկի ձեռբերումները Հայաստանում 2023թ.-ին• Ինդոնեզիան ցանկանում է այս տարի ԵԱՏՄ-ի հետ առևտրային գործարք կնքել• Շվեյցարիան մեկնարկում է 9 միլիոն շվեյցարական ֆրանկ արժողությամբ 10-ամյա նախագիծ• ԵՄ-ն 30 000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Սևան և Չարենցավան քաղաքներին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն