Առողջապահության թեման բոլոր ժամանակներում եղել է և կլինի արդիական: Ասում են` «առողջ մարմնում առողջ հոգի»: Եթե այս ասացվածքը դիտարկենք մեր երկրի ենթատեքստում, ապա մենք ենթադրում ենք, որ «առողջ հոգին», այսինքն՝ մեր առողջապահական համակարգը, պետք է լինի «առողջ մարմնում», այսինքն՝ մեր «առողջ» երկրում: Ելնելով այս դրույթից, LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը և ՀՀ առողջապահության նախարարությունը մարտի 27-ից 29-ը կանցկացնեն 14-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը` «Առողջապահություն և Դեղագործություն EXPO 2015»:
«Առողջապահություն և Դեղագործություն EXPO 2015» ցուցահանդեսը ուղղված է բժշկական կենտրոնների ղեկավարների, գիտաշխատողների, ներդրողների, ձեռնարկատերերի, ինչպես նաև բժշկական ապրանքների և ծառայությունների շուկայում աշխատող մասնագետների այցելությանը: «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2015» ցուցահանդեսը' դա բացառիկ հնարավորություն է լսել բժշկության տարբեր ոլորտների առաջատար մասնագետների կարծիքը և խորհուրդները, գտնել տեղական առողջապահության տարբեր ոլորտներում այսօրվա պրակտիկայով թելադրված խնդիրները լուծելու ուղիներ:
Ցուցահանդեսի շրջանակներում կանցկացվեն սեմինարներ, կլոր սեղաններ և շնորհանդեսներ: Վերը նշվածը կնպաստի նոր գործընկերների ձեռքբերմանը, ակտիվ զարգացմանը և բոլոր մասնակիցների միջև կապերի ամրապնդմանը և լայնացմանը:
Վերջին տարիների ընթացքում նկատելի է ցուցահանդեսային տարածքի 50% աճ: Ցուցահանդեսին ներկայացված են 80-ից ավել մասնակիցներ, որոնց 30%-ը արտասահմանյան ընկերութուններն են' Ռուսաստանից, Բելարուսիայից, Իրանից, Գերմանիայից, Լեհաստանից, Իսրաելից: Այս կերպ, ցուցահանդեսի մասնակիցները և այցելուները հնարավորություն են ստանում ծանոթանալ արտասահմանյան ընկերությունների պրոֆեսիոնալ ձերքբերումներին, ինչը նշանակում է ետ չմնալ բժշկության և զարգացման միջազգային տեմպերից:
Այս տարվա ցուցահանդեսի առանձնահատկությունն է տեղական և արտասահմանյան ընկերությունների կողմից ներկայացված բժշկական սարքավորումների մեծ քանակությունը, խոշոր բժշկական կենտրոնների մասնակցությունը, ինչպես նաև այս տարի ցուցահանդեսի շրջանակներում կանցկացվի մասնագիտացված ատամնաբուժական ցուցահանդես: Ցուցահանդեսի շրջանակներում տեղի կունենա միջազգային ատամնաբուժական ֆորում «XXI - րդ դարի ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱՆ» խորագրով:
Հիմնական թեմատիկ բաժիններն են.
- Կանխարգելման բժշկություն
- Կլինիկական բժշկություն
- Ստոմատոլոգիա
- Դեղագործություն
- Ախտորոշում
- Մայրություն և մանկություն
- Բժշկական սարքավորումներ
- Հիգիենա
Ցուցահանդեսի շրջանակներում կանցկացվեն.
- Վարպետաց դասեր
- Վիդեոցուցադրություններ
- Բուժիչ կոսմետիկական գործընթացներ
- Դեմքի և մարմնի մաշքի խնամքի ծրագրեր
- Կլոր սեղաններ
- Սեմինարներ
Ցուցահանդեսի նպատակները.
- Ապրանքների, ծառայությունների ներկայացում
- Նոր գործնական հարաբերությունների հաստատում
Ցուցահանդեսի անցկացման վայրը՝ ք. Երևան, «Yerevan EXPO» ցուցահանդեսային համալիր Հ.Հակոբյան 3 (Մերգելայն ինստիտուտի տարածք) հասցեով
Ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը կկայանա՝ մարտի 27-ին ժ.12:00
Ցուցահանդեսի փակման պաշտոնական արարողությունը կկայանա՝ մարտի 29-ին ժ. 17:00
Ցուցահանդեսի մասնակիցներն են՝ տարբեր բժշկական ուղվածությամբ տեղական և խոշոր արտասահմանյան ընկերությունների ներկայացուցիչներ:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել LOGOS EXPO Center
Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Կիևյան16, 7-րդ հարկ
Հեռ.: (+374 10) 23 5775(201), 22 9813(201), 22 9814, 22 9815
Բջջ. (+374 77) 22 9813,
Ֆաքս: +374 10 22 9815(ներքին 215)
E-mail: he@expo.am
URL: www.expo.am
Հայտնվիր իրադարձությունների կենտրոնում
Լավագույն մաղթանքներով՝
LOGOS EXPO Center
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться