Հայաստանի ընդհանուր պետական պարտքը 2015 թ.–ի հունվարին նվազել է 1,8 տոկոսով` կազմելով 4 357,8 մլն դոլար

11 մարտի 2015 | Ֆինանսներ և բանկեր | Цитата

Հայաստանի համախառն պետական պարտքը 2015 թ.–ի հունվարի վերջին կազմել է 4 357,8 մլն դոլար՝ 2014 թ.–ի դեկտեմբերի համեմատ նվազելով 1,8 տոկոսով կամ 83,6 մլն դոլարով, հաղորդում է ՀՀ ԱՎԾ–ն։

ԱՎԾ տվյալների համաձայն՝ հանրապետության արտաքին պետական պարտքը հունվարին կազմել է 3 687,8 մլն դոլար՝ ամսվա ընթացքում կրճատվելով 2,5 տոկոսով կամ 97,3 մլն դոլարով։

Արտաքին պարտքի մոտ 3 263 մլն դոլարը բաժին է հասնում Հայաստանի կառավարության պարտքին, որը ամսվա ընթացքում կրճատվել է 2,4 տոկոսով կամ 82,2 մլն դոլարով։

Միաժամանակ հանրապետության արտաքին պետական պարտքի կառուցվածքում մոտ 424,8 մլն դոլարը բաժին է հասնում ԿԲ–ի պարտքին։ Այս ցուցանիշն ամսվա ընթացքում նվազել է 15,1 մլն դոլարով։

Հայաստանի ներքին պարտքը հունվարի վերջին կազմել է 670 մլն դոլար՝ նվազելով 2 տոկոսով կամ 13,7 մլն դոլարով։ Միաժամանակ մոտ 597,8 մլն դոլարը բաժին է հասնում ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական պարտատոմսերին, արտարժույթով պետական պարտատոմսերը կազմել են 66 մլն դոլար, վարկերն ու փոխառությունները՝ 4 մլն դոլար, ներքին երաշխիքները՝ 2,1 մլն դոլար։ 

Աղբյուրը՝ arka.am 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն