Հայաստանի գործարար միջավայրի ցուցիչը IV եռամսյակում նվազել է 0,8 կետով` մինչև 51.8

Հայաստանի գործարար միջավայրի ցուցիչը 2014թ. 4–րդ եռամսյակում, նախորդ եռամսյակի համեմատ, նվազել է 0,8 կետով՝ մինչև 51,8, փետրվարի 17-ին հայտնեցին Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից։

Միաժամանակ, տվյալ ցուցանիշը նվազել է 0,4 տ.կ.–ով 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։

ԿԲ հաղորդագրության համաձայն՝ գործարար միջավայրի ցուցանիշը կայուն միջակայքի սահմաններում է՝ պահպանելով առկա դրական տրամադրությունը տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում։

Գործարար միջավայրի ցուցանիշը չորրորդ եռամսյակում ձևավորվել է հետևյալ ոլորտներում աճի արդյունքում՝ արդյունաբերություն, առևտուր և ծառայություններ։ Այսպես, արդյունաբերության ոլորտի ցուցանիշը նվազել 2,8 կետով՝ կազմելով 55,5, առևտրի ոլորտի՝ 11,4 կետով և կազմել 48,8, իսկ գործարար միջավայրի ցուցանիշը ծառայությունների ոլորտում ավելացել է 9,6՝ կազմելով 63,8։

Գործարար միջավայրի ամենացածր ցուցիչը գրանցվել է շինարարության ոլորտում՝ կազմելով 34.6 որը հաշվետու եռամսյակում ցուցադրել է աննշան աճ (0,5 տ.կ.), սակայն այն դեռ կայուն դիապազոնից ցածր է։

Գործարար միջավայրի ցուցանիշը հաշվարկվում է կազմակերպությունների՝ ընդհանուր տնտեսական վիճակի և ռիսկերի փոփոխությունների վերաբերյալ գնահատականների միջինացման միջոցով։

2005 թվականի սկզբից ԿԲ–ն անցկացնում է ոչ ֆինանսական, ֆինանսական կազմակերպությունների և տնային տնտեսությունների եռամսյակային հարցումներ։ Դրանց նպատակն է՝ գնահատել ներկայիս տնտեսական դրությունը նախորդ ժամանակահատվածի համեմատ, գնահատել հետազոտվող օբյեկտների տնտեսական ակնկալիքները, հաշվարկել և հրապարակել տնտեսական բաղկացուցիչ ինդեքսները հարցումների արդյունքների հիման վրա։

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն