ԿԲ–ն 2015 թ.–ին կանխատեսում է տնտեսության աճի դանդաղում մինչև 0,4–2 տոկոս

04 մարտի 2015 | Ֆինանսներ և բանկեր | Цитата

Հայաստանի Կենտրոնական բանկը կանխատեսում է, որ ՀՀ տնտեսական աճը 2015 թվականին կդանդաղի 2014-ին և կձևավորվի 0,4-2%-ի միջակայքում։ Այդ մասին ասվում է «Գնաճի հաշվետվություն (Դրամավարկային քաղաքականության ծրագիր I եռամսյակ 2015թ. Դրամավարկային քաղաքականության 2014թ. IV եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն)»-ում։

«Երկրի տնտեսական աճի կանխատեսման էական նվազման հիմքում 2015 թ.–ին, նախորդ կանխատեսման համեմատ, հայտնվել են անբարենպաստ արտաքին տնտեսական միջավայրը, մասնավորապես' Հայաստանի հիմնական առևտրային գործընկերոջ' Ռուսաստանի տնտեսության կանխատեսված անկումը, հիմնական հանքային հումքի գների ցածր մակարդակը, ինչպես նաև Հայաստանում ներքին պահանջարկի սպասված անկումը», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ըստ հաշվետվության՝ 2015 թ.–ին իրականացվող ընդլայնվող հարկաբյուջետային քաղաքականությունը, արտաքին տնտեսական միջավայրի բարելավումը և նոր շուկաների բացահայտումը, կանխատեսվող հորիզոնում կդառնան տնտեսական աճի վերականգնման գործոններ կայուն գնաճի պայմաններում։ Ակնկալվում է, որ տնտեսական աճը կարագանա և կանխատեսվող հորիզոնում կկազմի 2,5–3,5 տոկոս։

Միաժամանակ նշվում է, որ տնտեսական աճը կանխատեսվող հորիզոնում հիմնականում կխթանվի ակնկալվող աճի հաշվին տնտեսության արտահանման հատվածում։

Կարգավորիչի գնահատականներով՝ 2014 թ.–ի չորրորդ եռամսյակում պահպանվել է ներքին պահանջարկի ցածր մակադրակը, ինչը հիմնականում կապված է Ռուսաստանից իրականացվող դրամային փոխանցումների կրճատման հետ։ Այս մասին վկայում է մասնավոր սպառման նվազումն ու ներդրումների թույլ ակտիվությունը։ Սակայն այս գործոնների բացասական ազդեցությունը որոշ չափով չեզոքացվել է ընդլայնվող դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների կողմից, ինչի արդյունքում ԿԲ–ն անփոփոխ է թողել 2014 թ.–ին տնտեսության աճի իր գնահատականները' պահպանելով կանխատեսումը 3,2–3,5 տոկոսի սահմանում։

Միջազգային ֆինանսական կազմակերպությունները նվազեցրել են 2015 թ.–ին Հայաստանի ՀՆԱ–ի աճի կանխատեսումները։ Այսպես' հունվարին ՎԶԵԲ–ը նվազեցրել է Հայաստանի տնտեսության կանխատեսումը'սպասելով լճացում 3,5 տոկոսանոց աճի փոխարեն։ Վատացրել է կանխատեսումը նաև ՀԲ–ն, բանկը 2015 թ.–ին Հայաստանի ՀՆԱ–ի աճը կանխատեսում է 3,3 տոկոսի սահմանում' 5 տոկոսանոց նախկին կանխատեսման փոխարեն։ Եվրասիական զարգացման բանկի կանխատեսման համաձայն' Հայաստանի ՀՆԱ–ի աճը 2015 թ.–ին կարող է կազմել 3,7 տոկոս' 4,2 տոկոսանոց նախորդ կանխատեսման փոխարեն։

Fitch Rating միջազգային վարկանիշային գործակալությունը 2015 թ.–ին ակնկալում է չափավոր ռեցեսիա Հայաստանի տնտեսությունում Ռուսաստանում իրավիճակի վատացման պատճառով։

Պետբյուջեի համաձայն' 2015 թ.–ին հայկական տնտեսության աճը նախատեսված է 4,1 տոկոսի սահմանում, իսկ գնաճը' 4 տոկոսի սահմանում (±1,5%)։

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն