Քննարկվել են ՀՀ կառավարության և ԱՄՆ ՄԶԳ-ի միջև համագործակցության ընդլայնմանն ուղղված հարցեր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն փետրվարի 23-ին ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության փոխտնօրեն Սյուզան Ֆրիցին և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդին: Հովիկ Աբրահամյանն արդյունավետ և բարձր է գնահատել ՀՀ կառավարության ու ԱՄՆ ՄԶԳ-ի միջև համագործակցությունը, ինչպես նաև տարբեր բնագավառներում իրականացվող բարեփոխումներին ցուցաբերվող օժանդակությունը: Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ՀՀ վարչապետի գլխավորությամբ ստեղծվել է նոր խորհուրդ, որը գործելու է բաց և թափանցիկ և իր ուշադրության կենտրոնում է պահելու կոռուպցիոն դրսևորումների դեմ քայլերի իրականացման աշխատանքները: Կառավարության ղեկավարը նշել է, որ նոր խորհրդի կազմում ընդգրկվել են նաև քաղաքացիական հասարակության, խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Սյուզան Ֆրիցը նշել է, որ ԱՄՆ ՄԶԳ-ն շարունակելու է ակտիվ համագործակցությունը ՀՀ կառավարության հետ և օժանդակելու է տարբեր բնագավառներում բարեփոխումների իրականացմանը: Տիկին Ֆրիցը ողջունել է նման կազմով կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի ստեղծումը և վստահություն հայտնել, որ այն կաշխատի արդյունավետ:

Այնուհետև զրուցակիցները քննարկել են տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր: 

Աղբյուրը՝ gov.am 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան• Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր• Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը• Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան• Ասիական զարգացման բանկի ձեռբերումները Հայաստանում 2023թ.-ին• Ինդոնեզիան ցանկանում է այս տարի ԵԱՏՄ-ի հետ առևտրային գործարք կնքել• Շվեյցարիան մեկնարկում է 9 միլիոն շվեյցարական ֆրանկ արժողությամբ 10-ամյա նախագիծ• ԵՄ-ն 30 000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Սևան և Չարենցավան քաղաքներին• Գերմանիան Հայաստանին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն