ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Վարդան Այվազյանի նախագահությամբ առաջին ընթերցումով քննարկել է «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը: Օրենսդրական կարգավորման նպատակը բոլոր անցակետերում, այդ թվում՝ օդանավակայաններում, երկաթուղային կայարաններում եւ ՀՀ մաքսային մարմինների կողմից սահմանված այլ վայրերում անմաքս առեւտրի խանութների գործունեության համար հավասար պայմանների ապահովումն է:
Առաջին ընթերցմամբ քննարկվել է նաեւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը: ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը նշել է, որ օրենսդրական փոփոխության նպատակը դեսպանություններին, միջազգային կազմակերպություններին, դիվանագիտական կարգավիճակ ունեցող ներկայացուցչություններին եւ հյուպատոսական հիմնարկներին ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն տրամադրելու ընթացակարգի կարգավորումն է:
Քննարկված օրինագծերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվեն ԱԺ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:
Աղբյուրը՝ parliament.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться