Չինաստանն Հայաստանից ավելի շատ պղնձի խտանյութ է գնել

2014թ. Հայաստանը զգալիորեն մեծացրել է դեպի Չինաստան պղնձի խտանյութի արտահանումը։ Այս մասին վկայում է ՀՀ Ֆինանսների նախարարության Մաքսային ծառայության հրապարակած՝ 2014թ. Հայաստանի արտաքին առեւտրի վիճակագրությունը։

Պղնձի խտանյութը Հայաստանից արտահանվող ապրանքների ցուցակում ունի ամենխոշոր մասնաբաժինը։ 2014թ. արտահանվել է 235.9 մլն դոլար արժողությամբ 185.1 հազար տոննա պղնձի խտանյութ։ Պղնձի գների անկումը փոխհատուցելու համար, լեռնահանքային ընկերությունները մեծացրել են արտահանման ծավալները մոտ 7 տոկոսով, սակայն գումարային առումով արտահանման ծավալները նվազել են 16 տոկոսով։

Նշենք, որ 2013թ մարտից պղնձի համաշխարհային գները սկսել են նվազել։ Եթե այն ժամանակ պղնձի մեկ տոննան արժեր շուրջ 8 150 դոլար, ապա 2014թ. վերջին՝ շուրջ 6 390 դոլար։

Եթե 2013թ. Չինաստան էր արտահանվել 43.8 հազար տոննա պղնձի խտանյութ, ապա 2014թ. այդ թիվը կազմել է 107.8 հազար տոննա կամ ընդհանուր ցուցանիշի 58 տոկոսը։ Զուգահեռաբար նվազել է դեպի Բուլղարիա արտահանման ծավալները՝ 105 հազար տոննայից հասնելով 64.7 հազարի (35 տոկոս)։

Նախկինում Հայաստանից արտահանվող պղնձի խտանյութի վերաձուլման վայրը Բուլղարիան էր, որտեղ գտնվում է գերմանական «Aurubis» մետաղագործական կոնցեռնի գործարանը։ Չինաստանի մասնաբաժինը 4-5 տարի առաջ համեմատաբար քիչ էր (20 տոկոս), սակայն վերջին տարիներին այն սկսել է աճել։

2014թ. դադարեցվել է պղնձի խտանյութի արտահանումը Շվեյցարիա եւ Իսպանիա եւ մի փոքր ակտիվացել է դրա արտահանումը Սերբիա, որտեղ գարնանը բացվել էր տարածաշրջանում խոշոր «Բոր» լեռնամետաղագործական համալիրը։

Նշենք, որ Չինաստանը ակտիվորեն պղնձի խտանյութ է գնում աշխարհի բոլոր երկրներից։ Ինչպես գրում է ScrapRegister կայքը, վկայակոչելով ՉԺՀ 2014թ. վիճակագրական տվյալները, պղնձի խտանյութի ներկրումը երկրում աճել է 17.75 տոկոսով՝ կազմելով 11.87 մլն տոննա։

Աղբյուրը՝ news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան• Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր• Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը• Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան• Ասիական զարգացման բանկի ձեռբերումները Հայաստանում 2023թ.-ին• Ինդոնեզիան ցանկանում է այս տարի ԵԱՏՄ-ի հետ առևտրային գործարք կնքել• Շվեյցարիան մեկնարկում է 9 միլիոն շվեյցարական ֆրանկ արժողությամբ 10-ամյա նախագիծ• ԵՄ-ն 30 000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Սևան և Չարենցավան քաղաքներին• Գերմանիան Հայաստանին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն