Հայկական շուկան հագեցած է տեղական արտադրության արտադրանքով. փորձագետ

17 փետրվարի 2015 | | Цитата

Հայկական շուկան հագեցած է տեղական արտադրության արտադրանքով, փետրվարի 13-ին լրագրողներին ասաց Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի ղեկավարի տեղակալ Ռուբեն Հայթյանը։

Նրա խոսքերով' Հայաստանում արտադրվում է շուկայում իրացվող հացաբուլկեղենի գրեթե 100 տոկոսը, կաթնամթերքի 95 տոկոսը (չնայած այս արտադրանքի 40 տոկոսը պատրաստվում է ներկրվող չոր կաթի հիման վրա), մսամթերքի 90–95 տոկոսը, հրուշակեղենի 70–75 տոկոսը, հյութերի 45–50 տոկոսը, թռչնամթերքի 60–65 տոկոսը, ձվի 90–100 տոկոսը, գինու և շամպայնի մոտ 100 տոկոսը, օղու մոտ 40–50 տոկոսը։

«Շուկայի ընդհանուր վիճակի մասին կարող եմ ասել, որ առաջին անհրաժեշտության սննդամթերքի պակաս չկա։ Պիտանելիության ժամկետի հետ կապված ևս խնդիր չկա, մասնավորապես' կաթնամթերքի և տեղական արտադրության կիսաֆաբրիկատների հարցում, որոնք 3–5 օր պիտանելիության ժամկետ ունեն», – ասաց Հայթյանը։

Փորձագետը նաև ավելացրեց, որ Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի մոնիտորինգի տվյալների համաձայն' այս պահին սննդամթերքի գների աճ չի նկատվում։ 

Աղբյուրը՝ arka.am 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն