Քննարկվել են ՀՀ մարզերի սոցիալ-տնտեսական զարգացմանը վերաբերող հարցեր

11 փետրվարի 2015 | | Цитата

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը և ՀՀ մարզպետները:
Խորհրդակցության ընթացքում արծարծվել են ՀՀ մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարներին և հնարավորություններին առնչվող հարցեր: ՀՀ մարզպետները ներկայացրել են տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերի ընթացքը և առկա խնդիրները: Քննարկվել են բարձրացված խնդիրների լուծմանն ուղղված քայլերը և միջոցառումները: Անդրադարձ է եղել նաև համայնքների խոշորացման պիլոտային ծրագրերի ընթացքին:
Կառավարության ղեկավարը, ամփոփելով քննարկումը, կարևորել է մարզպետարանների արդյունավետ աշխատանքը և հանձնարարել ՀՀ մարզպետներին' բարձրացված խնդիրների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն ներկայացնել ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն: 

Աղբյուրը՝ gov.am 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն