Երևանում 2015թ.–ի մայիսին նախատեսվում է անցկացնել հայ–ֆրանսիական երկրորդ տնտեսական համաժողովը, փետրվարի 4-ին հայտարարեց ՀՀ–ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆրանսուա Շարպանտիեն։
«Գործարար համաժողովի հիմնական ուղղությունները կլինեն նորաձևությունը, հագուստն ու դիզայնը, ինչպես նաև' խաղաղողագործության և գինեգործության համար նախատեսված սարքավորումները։ Երկրորդ թեման չի կարող չհետաքրքրել Հայաստանին», – չորեքշաբթի ասուլիսի ժամանակ ասաց Շարպանտիեն։
Նրա խոսքով' հիմա Հայաստանի և Ֆրանսիայի միջև առևտրաշրջանառությունը կազմում է մոտ 50 մլն եվրո։ Հարկավոր է երկկողմ հարաբերություններն ավելի հագեցած դարձնել, ավելի ակտիվ օգտագործել գոյություն ունեցող գործիքները, դա և՛ Ֆրանսիայում գործող հայ–ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատն է, և՛ Հայաստանում գործող հայ–ֆրանսիական գործարար ակումբը, ինչպես նաև' Հայաստանի զարգացման հիմնադրամը։
«Հայաստանում զարգացման ֆրանսիական գործակալության ներդրումների ծավալը մինչև 2015 թվականի վերջ կկազմի մոտ 1 մլն եվրո, ինչը գործունեության երկու տարում բավականին տպավորիչ գումար է կազմում», – ասաց Շարպանտիեն։
Հայ–ֆրանսիական առաջին տնտեսական համաժողովն անցկացվել է Երևանում 2014թ.–ի մայիսին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի Հայաստան կատարած երկօրյա այցի շրջանակում։
ԱՎԾ տվյալների համաձայն' Ֆրանսիայի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2014 թ.–ին կազմել է մոտ 84,9 մլն դոլար կամ հանրապետության համախառն արտաքին առևտրաշրջանառության 1,4 տոկոսը' տարվա ընթացքում ավելանալով 20,5 տոկոսով։
Աղբյուրը՝ arka.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться