• Armenianeconomy.com

Հայաստանի տեքստիլ արդյունաբերությունը կարող է ապահովել մոտ 15 հազար նոր աշխատատեղեր. ընկերության ղեկավար

Տեքստիլ արդյունաբերության զարգացման բարենպաստ պայմանների ստեղծումը Հայաստանում կապահովի արտադրության աճ և այդ ոլորտի արտահանման աճ 10-15 ամգամ, ինչպես նաև թույլ կտա ստեղծել առնվազն 15 հազար նոր աշխատատեղեր, փետրվարի 3-ին լրագրողներին հայտնեց Հայաստանի թեթև արդյունաբերության գործատուների միության համանախագահ, «Տոսպ» գործարանի տնօրեն Սուրեն Բեկիրսկին։

«Պետական աջակցության, էժան վարկերի, 7-8 մլն դոլարի ներդրումների առկայության դեպքում, որոնք կփոխհատուցվեն 10 տարիների ընթացքում, ինչպես նաև հարկային բեռի թեթևացման կամ գոնե հավասար հնարավորությունների ստեղծման դեպքում կարելի ապահովել արտադրության և տեքստիլ արդյունաբերության արտահանման աճ 10-15 անգամ»,– ասաց Բեկիրսկին։

Ըստ նրա, առանց արտահանման զարգացման հայկական ընկերություններն ի վիճակի չեն ապահովել նորմալ աճ և մրցունակություն։

Հայաստանի թեթև արդյունաբերության գործատուների միության համանախագահ Հովսեփ Պողոսյանը որպես ճյուղի հիմնական խնդիր նշեց բյուրոկրատական ապարատի' իր գործունեությունն արդյունավետ իրականացնելու ցանկության բացակայությունը, ինչպես նաև մատչելի վարկավորման և տարբեր ընկերությունների նկատմամբ անհատական մոտեցման բացակայությունը։

Ավելի վաղ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հայտնել էր, որ Հայաստանում 2014 թվականի 10 ամիսներին թեթև արդյունաբերության արտադրության ծավալն աճել է 12 տոկոսով և կազմել մոտ 7 մլրդ դրամ։ Ըստ նրա, Հայաստանի թեթև արդյունաբերության ոլորտը 10 ամիսներին աճ է գրանցել ոչ միայն արտադրության ծավալներով, այլ նաև արտահանման և իրացման շուկաների ընդլայնման մասով։ Այսպես, արտահանումը կազմել է 3 մլրդ դրամ' ավելանալով 25 տոկոսով։

Աղբյուրը՝ arka.am 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Արդյունաբերություն
• «Լիդիանը» վերաբացում է Գորայքի լաբորատորիան. ընկերությունը դիմելու է լաբորատորիայի միջազգային սերտիֆիկացման համար• Վարչապետն ընդունել է տեքստիլի ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների ներկայացուցիչներին• Կառավարությունը արտոնություններ տրամադրեց մի քանի ներդրումային ծրագրերի• USAID Armenia. Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել հանքարդյունաբերության ոլորտում• Վարչապետն այցելել է Հայաստանում բացված «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրամաս• 2020թ. հունվար-ապրիլին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունն աճել է 28.6%-ով• Էկոնոմնախի ՀԳՌԿՄ2 ծրագրի շրջանակում 30 վերամշակողների կտրամադրվեն դրամաշնորհներ • Ռազմարդյունաբերությունը պետք է լինի մեր տնտեսության քարշակող ուժերից, առաջատար ոլորտներից մեկը. վարչապետ• Ջինսե հագուստ արտադրող ընկերությունն արտոնություն ստացավ. 2,5 մլրդ դրամի ներդրում եւ 26 նոր աշխատատեղ
Աշխատաշուկա
• «2014-ին 3 անգամ մեծացել է զբաղվածության ակտիվ ծրագրերում ընդգրկված անձանց թիվը». Ա. Մանգասարյան• «Շատերը մտնում են աշխատաշուկա ոչ պահանջված մասնագիտություններով». Արտակ Մանգասարյան• Անհրաժեշտ են վարորդներ• Անհրաժեշտ են բանվորներ• Մենք որակյալ կադրերի հսկայական պահանջակ ունենք. Արսեն Ղազարյան• Զբաղվածության գործակալությունում 3000 աշխատատեղ կա. Արտեմ Ասատրյան• Հայաստանում գործազուրկների թիվը 2013 թ.–ի փետրվարին կազմել է 61,3 հազ. մարդ` կրճատվելով 8,6%–ով• Ճարտարագիտական համալսարանում «Կարիերայի օր» կանցկացվի• Երիտասարդության աշխատանքի տեղավորման դասընթացներ կանցկացվեն աշնանը մարզերում

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն