Հայաստանում շինարարության ծավալը 2014 թ. նվազել է 4,3%–ով և 433,2 մլրդ դրամ կազմել

Շինարարական աշխատանքների ծավալը Հայաստանում 2014 թվականին կազմել է 433,2 մլրդ դրամ' 2013թ.-ի համեմատ նվազելով 4,3 տոկոսով, հայտնում է հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը։

ԱՎԾ-ի տվյալներով՝ բնակչության հաշվին իրականացված շինարարության ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 108,8 մլրդ դրամ կամ շինարարական աշխատանքների ընդհանուր ծավալի 25,1 տոկոսը (18,9 տոկոսի անկում), կազմակերպությունների միջոցների հաշվին շինարարության ծավալը կազմել է 199,9 մլրդ դրամ կամ շինարարական աշխատանքների ընդհանուր ծավալի 46,1 տոկոսը (3,7 տոկոսի աճ), մարդասիրական օգնության միջոցների հաշվին' 7,2 մլրդ դրամ կամ 1,7 տոկոս (23,6 տոկոսի անկում), պետբյուջեի հաշվին՝ 59,7 մլրդ դրամ կամ 13,8 տոկոս (13,8 տոկոսի անկում), համայնքային միջոցների հաշվին' 19,8 մլրդ դրամ կամ 4,6 տոկոս (61,9 տոկոսի աճ)։

Բացի այդ, միջազգային վարկերի միջոցների հաշվին շինարարության ծավալը կազմել է մոտ 37.5 մլրդ դրամ կամ 8,7 տոկոս (7,5 տոկոսի աճ): Ընդ որում' միջազգային վարկերի միջոցներից Համաշխարհային բանկին բաժին է ընկել 4 792,9 մլն դրամ, ՎԶԵԲ–ին' 4 708,1 մլն դրամ, Ասիական զարգացման բանկին՝ 20 867,6 մլն դրամ, Զարգացման գերմանական բանկին (KfW)' 2 651,5 մլն դրամ և այլ բանկերին' 1 677 մլն դրամ:

Հարկ է նշել, որ 2014 թվականի առաջին կիսամյակի արդյունքները շինարարության ոլորտում տնտեսության այդ հատվածի վերականգնման որոշակի հույսեր էին ներշնչում, այդ ժամանակահատվածում աճը կազմել է 0.4 տոկոս։ Սակայն երկրորդ կիսամյակում շինարարության ծավալները սկսեցին կտրուկ կրճատվել, մասնավորապես, սեպտեմբերից։ Սեպտեմբերին հատվածի անկումը կազմել է 13 տոկոս, հոկտեմբերին' 14.4 տոկոս, նոյեմբերին' 10.1 տոկոս, իսկ դեկտեմբերին գրանցվել է 0.2 տոկոսի ոչ զգալի աճ։

Շինարարությունը Հայաստանի տնտեսական աճի առանցքային կատալիզատորներից է։ Հայաստանում ՀՆԱ շինարարության բաժնեմասը 2000–ից 2008 թվականը վստահ աճ է ցույց տվել' 9.8 տոկոսից մինչև 24 տոկոս' համապատասխանաբար։ Ավելին, նախաճգնաժամային 2008 թվականին ՀՆԱ–ում շինարարության տեսակարար կշիռը գերակշռում էր երկրի տնտեսության մյուս բոլոր ճյուղերի նկատմամբ։

Սակայն 2009 թվականին աշխարհը պատուհասած տնտեսական ճգնաժամի ֆոնին Հայաստանի շինարարական «պղպջակը» պայթեց, և հատվածը 37.4 տոկոսով հետընթաց գրանցեց։ Միաժամանակ, 2009 թվականին ՀՆԱ–ում շինարարության տեսակարար կշիռը նվազեց մինչև 18.4 տոկոս։ ՀՆԱ–ում շինարարական հատվածի բաժնեմասի կրճատումը շարունակվեց նաև հաջորդ տարիներին, 2013 թվականին այդ ցուցանիշը կազմել է 10.3 տոկոս։

Չնայած Հայաստանում հետճգնաժամային տարիներին տնտեսության աճի ցուցանիշների վերականգնմանը' շինարարական հատվածն այդպես էլ աճ չգրանցեց։ Մասնավորապես, 2010 թվականին շինարարության ոլորտի կրճատումը 2010 թվականին կազմել է 2.5 տոկոս, 2011 թվականին' 8.9 տոկոս։ Միայն 2012 թվականին ոլորտը 0.2 տոկոսի չնչին աճ է ցուցադրել, սակայն 2013 թվականին կրկին 8.1 տոկոսի անկում է նկատվել։

Հայաստանի քաղաքաշինության նախարարության կանխատեսմամբ' 2014 թվականին սպասվում է շինարարական հատվածի աճ 4-5 տոկոսով' պետբյուջեում ՀՆԱ–ի 5.2 տոկոսանոց աճի ցուցանիշի դեպքում։

Աղբյուրը՝ arka.am 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն