Հայաստանը 98-րդ տեղն է զբաղեցրել աշխարհի բարգավաճող երկրների վարկանիշում

Հայաստանը 98-րդ տեղն է զբաղեցրել աշխարհի բարգավաճող երկրների վարկանիշումԲրիտանական «Legatum» վերլուծական կենտրոնը հրապարակել է աշխարհի բարգավաճող երկրների վարկանիշը, որտեղ Հայաստանը զբաղեցրել է 98-րդ տեղը՝ 144 երկրների շրջանում:

Վարկանիշը գնահատում է աշխարհի տարբեր երկրների զարգացվածության աստիճանը 8 ցուցանիշներով՝ տնտեսության հզորություն, կրթական համակարգ, գործարար միջավայր, քաղաքացիների ազատություն, կառավարման արդյունավետություն, առողջապահության մակարդակ, անվտանգություն և օրենքի գերակայություն, սոցիալական կապիտալ:

Հայաստանը ստացել է միջինից ցածր կարգավիճակ: Առավել բարձր ցուցանիշներ արձանագրվել են կրթություն, անվտանգություն և օրենքի գերակայություն (միջին մակարդակ), իսկ ամենացածր՝ տնտեսության հզորություն, սոցիալական կապիտալ, քաղաքացիների ազատություն ցուցանիշներում:

Ուշագրավ է, որ Վրաստանը զբաղեցրել է 93-րդ տեղը, Ադրբեջանը՝ 94-րդմ Թուրքիան՝ 89-րդ, Իրանը՝ 102-րդ հորիզանականները:

Ցանկը գլխավորում է Նորվեգիան, երկրորդ տեղում՝ Դանիան է, երրորդում՝ Շվեդիան:

ԱՄՆ-ն չի ընդգրկվել առաջին տասնյակում՝ զբաղեցնելով 12-րդ տեղը: Չինաստանը զբաղեցրել է 55-րդ, Ռուսաստանը՝ 66-րդ տեղը:

Աղբյուրը՝ newsarmenia.ru

Լուսանկարը՝ newsarmenia.ru


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն