Կառավարությունը շարունակում է գյուղատնտեսության աջակցության ծրագրերը

05 փետրվարի 2015 | | Цитата

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
ՀՀ կառավարությունն իր երեք որոշմամբ հաստատել է 2015թ. գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության, գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի, ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրերը: Մասնավորապես, դիզելային վառելանյութը շահառուներին է վաճառվելու մեկ լիտրը 350 դրամով, ազոտական պարարտանյութի մեկ պարկը՝ 6 հազար, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի մեկ պարկը՝ 7 հազար դրամով: Ընդգծելով, որ գյուղատնտեսության զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է, և այս համալիր ծրագիրը դրա վկայությունն է, վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարարին անձամբ վերահսկել վառելանյութի և պարարտանյութի ներկրումն ու տրամադրումը գյուղացիներին: Պետք է ներգրավել նաև Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանը, մարզպետներին՝ խնդիրներին օպերատիվ լուծում տալու համար: Եվ քանի որ, ըստ մասնագետների, այս տարին սակավաջուր է լինելու, վարչապետն ասել է, որ ՀՀ նախագահի մոտ պատկան մարմինների հետ քննարկվել է գարնան գյուղատնտեսական աշխատանքներին նախապատրաստվելու հարցը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել այն քննարկել նաև եկող շաբաթ, որովհետև մոտ 3 մլրդ դրամի սուբսիդավորման և մեխանիկական ոռոգման կազմակերպման խնդիր կա: 

Աղբյուրը՝ gov.am 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն