Սփյուռքահայերը 2015թ. հնարավորություն կստանան Հայաստանում անշարժ գույքի գործարքներ ձևակերպել' գտնվելով իրենց բնակության երկրներում, հունվարի 22-ին լրագրողներին ասաց ՀՀ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը։
Նրա խոսքերով' Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն 2015-ին գրասենյակներ կբացի արտերկրում, առավելապես այն երկրներում, որտեղ մեծ հայկական համայնքներ կան։
«Դա արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին հնարավորություն կտա Հայաստանում անշարժ գույքի գնում և գործարքների ձևակերպում իրականացնել առանց ավելորդ ծախսերի' դիմելով անմիջականորեն իրենց բնակության երկրում գտնվող կադաստրի պետական կոմիտեի գրասենյակներ», - ասաց Սարգսյանը։
Նրա խոսքերով' նման առաջարկ կա, և գրասենյակների առկայությունը թույլ կտա զգալիորեն թեթևացնել ձևակերպման բոլոր գործընթացները։
Նա ընդգծեց նաև, որ նման համակարգ արդեն գործում է Ղարաբաղի հետ համագործակցության մասին համաձայնագրի շրջանակում, որտեղ գործարկված է էլեկտրոնային գրանցման միասնական համակարգ, որը թույլ է տալիս քաղաքացիներին, առանց փոխադարձ այցերի, գույքի գնման-վաճառքի գործարքներ իրականացնել։
Ըստ կոմիտեի տվյալների' բնակարանների գները Երևանում, նախնական տվյալներով, աճել են 0,8 տոկոսով և կազմել միջինը 273,6 հազար դրամ մեկ քառակուսի մետրի դիմաց։ Երևանի Կենտրոն վարչական շրջանում անշարժ գույքի գները, 2014 թ.–ի արդյունքում, աճել են 2,3 տոկոսով և 1 քառակուսի մետրի դիմաց կազմել 427 հազար դրամ, իսկ Նուբարաշեն վարչական շրջանում' 150,9 հազար դրամ' ավելանալով 3,1 տոկոսով։ Տարվա արդյունքում անշարժ գույքի գների աճ է գրանցվել նաև Հայաստանի մարզերում, որտեղ, 2013 թ.–ի համեմատ, գներն աճել են 0,7 տոկոսով և կազմել 86,5 հազար դրամ մեկ քառակուսի մետրի դիմաց։
2014 թ.–ի արդյունքում Հայաստանում արձանագրվել է անշարժ գույքի առուվաճառքի 39 221 գործարք, ինչը 8,3 տոկոսով ավել է 2013 թ.–ի ցուցանիշից։ Հաշվետու ժամանակահատվածում միայն Երևանում գրանցվել է 15 911 գործարք, ինչը 8,4 տոկոսով ավել է 2013 թ.–ի ցուցանիշից։
Աղբյուրը՝arka.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться