Հայաստանում 2015 թ.–ին անշարժ գույքի գների աճ չի սպասվում. Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ

Հայաստանում 2015 թ.–ին անշարժ գույքի գների աճ չի սպասվում, հունվարի 22-ին լրագորղներին ասաց Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը։

«Շուկան ինքն է կարգավորում գները, սակայն անձամբ ես կարծում եմ, որ անշարժ գույքի գները 2015 թ.–ին չեն աճի, քանի որ բնակարանների առուվաճառքի գործարքներն այդքան էլ ակտիվ չեն», – ասաց Սարգսյանը։

Ինչ վերաբերում է 2014 թ.–ի վերջում հայկական դրամի կտրուկ արժեզրկման պատճառով անշարժ գույքի գների հնարավոր փոփոխությանը, ապա, նրա խոսքերով, քանի որ արժեզրկումը գրանցվել էր շատ կարճ ժամանակահատվածում, անշարժ գույքի շուկայի վրա այն չի հասցրել ազդել։

«Կարճաժամկետ արժեզրկումը չի ազդել գների վրա, և այս իրավիճակի կապակցությամբ մենք գների տատանում չենք գրանցել», – ասաց Սարգսյանը։

Հայկական դրամը 2014 թ.–ի դեկտեմբերին, 2013 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, արժեզրկվել է 14,1 տոկոսով։Հայաստանում արտարժույթի փոխարժեքի կտրուկ գնանկումը սկսվել է նոյեմբերի 24–ին, երբ դոլարի փոխարժեքն ավելացավ 16,6 կետով' հասնելով 435 դրամի և շարունակելով թարմացնել նոր առավելագույն ցուցանիշները։ Արտարժույթի շուկայում իրավիճակի կայունացմանն ուղղված ՀՀ ԿԲ–ի ընդունած միջոցներից հետո հայկական դրամը դեկտեմբերի 18–ին սկսեց ամրապնդվել, սակայն արտարժույթի փոխարժեքները դեռևս դրսևորում են որոշակի փոփոխականություն։ Այսօրվա դրությամբ դոլարի փոխարժեքը կազմում է 476,39 դրամ։

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալների համաձայն' Երևանում 2014 թ.–ին, նախնական տվյալներով, բնակարանների գներն աճել են 0,8 տոկոսով և և կազմել միջինը 273,6 հազար դրամ մեկ քառակուսի մետրի դիմաց։ Երևանի Կենտրոն վարչական շրջանում անշարժ գույքի գները, 2014 թ.–ի արդյունքում, աճել են 2,3 տոկոսով և 1 քառակուսի մետրի դիմաց կազմել 427 հազար դրամ, իսկ Նուբարաշեն վարչական շրջանում' 150,9 հազար դրամ' ավելանալով 3,1 տոկոսով։ Տարվա արդյունքում անշարժ գույքի գների աճ է գրանցվել նաև Հայաստանի մարզերում, որտեղ, 2013 թ.–ի համեմատ, գներն աճել են 0,7 տոկոսով և կազմել 86,5 հազար դրամ մեկ քառակուսի մետրի դիմաց: 

2014 թ.–ի արդյունքում Հայաստանը արձանագրվել է անշարժ գույքի առուվաճառքի 39 221 գործարք, ինչը 8,3 տոկոսով ավել է 2013 թ.–ի ցուցանիշից։ Հաշվետու ժամանակահատվածում միայն Երևանում գրանցվել է 15 911 գործարք, ինչը 8,4 տոկոսով ավել է 2013 թ.–ի ցուցանիշից։

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն