Հայաստանում մեկնարկեց 26 մլն. եվրո արժողոթյամբ գյուղատնտեսական ծրագիրը

Հայաստանում մեկնարկեց 26 միլիոն եվրո արժողությամբ «Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման (ENPARD)» եռամյա ծրագիրը:

Ծրագրի շրջանակում, Եվրոպական միությունը' Ավստրիայի զարգացման գործակալության հետ համատեղ ՀՀ կառավարությանը կտրամադրի 20 մլն եվրո բյուջետային աջակցություն գյուղատնտեսության և գյուղական համայնքների կայուն և համապարփակ զարգացման համար: Միևնույն ժամանակ 5 մլն եվրո օժանդակություն կցուցաբերվի ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը տեխնիկական աջակցության, նախարարության հզորությունների և Հայաստանում ֆերմերների խմբերի և գյուղմթերքի արժեքային շղթաների բարելավման համար:

Բացի այդ, Ավստրիայի կառավարությունը «Ավստրիայի զարգացման համագործակցության» միջոցով իր կողմից լրացուցիչ 1 մլն եվրո կտրամադրի Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում նույն նպատակների իրականացման նպատակով:

«Հայաստանը շարունակում է ամրապնդել և խորացնել հարաբերությունները Եվրամիության հետ բոլոր ուղղություններով: Եվ դա, մասնավորապես, ակնհայտ է մեր ոլորտում, որտեղ վերջին մի քանի տարիների ընթացքում իրականացվել են բազմաթիվ համատեղ ծրագրեր, և Արևելյան հարևանության համագործակցության գյուղատնտեսության և գյուղի զարգացման ծրագիրը դրա լավագույն օրինակներից մեկն է», - իր բացման խոսքում նշեց նախարար Սերգո Կարապետյանը:

Իր հերթին ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան նշեց, որ Եվրամիությունը կշարունակի իր օժանդակությունը Հայաստանին' երկրում առկա խնդիրները բարեհաջող հաղթահարելու համար:

Ծրագրի շրջանակում ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (UNIDO) և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO) ՀՀ կառավարությանը կտրամադրեն տեխնիկական աջակցություն:

Բյուջետային աջակցության միջոցները կտրամադրվեն 3 մասնաբաժնով. առաջինը 2015 թվականին' վեց միլիոն եվրո և յոթ միլիոնական եվրո' 2016 և 2017 թվականներին։

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Մոսկվան Հայաստանին վերստին թույլատրել է կաթնամթերք արտահանել ՌԴ• Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան• Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր• Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը• Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան• Ասիական զարգացման բանկի ձեռբերումները Հայաստանում 2023թ.-ին• Ինդոնեզիան ցանկանում է այս տարի ԵԱՏՄ-ի հետ առևտրային գործարք կնքել• Շվեյցարիան մեկնարկում է 9 միլիոն շվեյցարական ֆրանկ արժողությամբ 10-ամյա նախագիծ• ԵՄ-ն 30 000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Սևան և Չարենցավան քաղաքներին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն